Արոնյանը մասնակցելու է Տալի հուշամրցաշարին 6 սեպտեմբերի 2016 - 16:59 AMT PanARMENIAN.Net - Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը կմասնակցի աշխարհի 8-րդ չեմպիոն Միխայիլ Տալի հուշամրցաշարին: Ավանդական դարձած մրցաշարին 2016-ին մասնակցում են աշխարհի նախկին չեմպիոններ Վլադիմիր Կրամնիկը և Վիշվանաթան Անանդը, ինչպես նաև Անիշ Գիրին, Բորիս Գելֆանդը, Պյոտր Սվիդլերը: Բացի այդ հուշամրցաշարին կմասնակցեն 4 շախմատիստն ևս, տեղեկացնում է Հայաստանի օլիմպիական կոմիտեն: Մրցաշարը կմեկնարկի սեպտեմբերի 25-ին և կեզրափակվի հոկտեմբերի 6-ին Մոսկվայում: Գրոսմայստեր Լևոն Արոնյանը 2005 թվականի շախմատի աշխարհի գավաթակիր է, Լինարեսի (2006), Վեյկ ան Զեեի (200,2008, 2012,2014) և Բիլբաոյի (2009, 2013) գերմրցաշարերի, 2006, 2010 և 2011թթ. Տալի հուշամրցաշարերի, 2008/2009 ՖԻԴԵ-ի Գրան պրիի, ռապիդի աշխարհի առաջնության (2009) հաղթող, 2006 և 2007 թվականների Ֆիշերի շախմատի աշխարհի չեմպիոն, 2010 թվականի կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոն, բազմաթիվ այլ մեծ նվաճումների հեղինակ: Կարդացեք նաև՝ Արոնյանը ՖԻԴԵ վարկանիշում մնում է 5-րդը Հղումներ թեմայով. Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |