Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է Նիկոլյա Սարկոզիին Ֆրանսիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի Հանրապետության Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլյա Սարկոզիին, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Ռ.Քոչարյանի շնորհավորական ուղերձում ասված է. «Մեծարգո պարոն Նախագահ, հայ ժողովրդի եւ անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ֆրանսիայի Հանրապետության Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ եւ մաղ֊֊թում մեծագույն հաջողություններ այդ բարձր առաքելության մեջ:

Հավատարիմ լինելով մեր երկրների եւ ժողովուրդների միջ& սերտ բարեկա֊մության ու փոխըմբռնման ավանդույթներին, որոնք առավել ամրապնդվել են վերջին տարիներին Հայաստանի եւ Ֆրանսիայի միջ& միջպետական մակարդակով ծավալվող ակտիվ համագործակցությամբ, վստահ եմ, որ մենք շարունակելու ու առավել խո֊րաց֊նելու ենք մեր կապերը ինչպես կառավարական օղակների, այնպես էլ մեր անձ֊նական հանդիպումների միջոցով: Ես բարձր եմ գնահատում եւ կարեւորում այն մշտական եւ գործուն երկխոսությունը, որ ամենաբարձր մակարդակով վարվում է մեր երկրների միջեւ միջազգային, եվրոպական եւ տարածաշրջանային բազմաթիվ հարցերի շուրջ: Ջերմությամբ եմ հիշում փետրվար ամսին կայացած մեր փարիզյան հանդիպումը եւ շահագրգիռ զրույցը հայ-ֆրանսիական կապերի խորացման եւ ամրապնդման վերաբերյալ: Հուսով եմ, որ առաջիկայում շատ առիթներ կունենանք անդրադառնալու այդ հարցերին»:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---