Ռուս պատգամավոր. Ղարաբաղը կայացել է որպես անկախ պետություն

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղն արդեն վաղուց կայացել է որպես անկախ պետություն: Այդ մասին հինգշաբթի լրագրողներին Երեւանում հայտարարել է ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն, ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը Հայաստանում ինստիտուտի ճյուղի բացման արարողության ժամանակ: Նրա խոսքերով, Ռուսաստանի կարծիքը` որպես Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամի, կայանում է նրանում, որ «հակամարտության կողմերը պետք է խոսեն»:



«Ես գտնում եմ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը կարելի է հասնել միայն խաղաղ ճանապարհով, երկկողմանի պայմանավորվածության միջոցով»,- ասել է Կ. Զատուլինը, հավելելով, որ կարգավորման սկզբունքները կարող են տարբեր լինել:



«Կոսովոյի կարգավիճակի հարցի եւ այլ նման միջազգային հակամարտությունների քննարկումը պետք է օգտագործվեն Ղարաբաղի կարգավորման հարցում, եւ Ռուսաստանը պետք է իր դերը խաղա այդ հարցում»,- գտնում է Կ. Զատուլինը, հայտնում է «Նովոստի-Առմենիան»:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---