WADA-ն դոպինգային հետաքննությունը կավարտի 2016-ին19 սեպտեմբերի 2016 - 13:39 AMT PanARMENIAN.Net - Սոչիի 2014թ. Օլիմպիական խաղերում ռուս մարզիկների խթանիչների ստուգման փորձանմուշների կեղծման մասին մեղադրանքների վերաբերյալ հետաքննությունը կավարտվի 2016-ին: Այդ մասին հայտնել է Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) անկախ հանձնաժողովի ղեկավար Ռիչարդ Մաքլարենը: «Հստակ օրը չեմ նշի, սակայն, հետաքննությունը կավարտվի 2016-ին»,-ասել է Մաքլարենը, հայտնում է ՏԱՍՍ-ը: Ըստ նրա, Սոչիի Օլիմպիական խաղերում խթանիչների փորձանմուշների հետ կապված մեքենայություններին մեղսակից ռուս մարզիկների անունները WADA-ն կփոխանցի միջազգային սպորտային ֆեդերացիաներին: WADA-ի հուլիսի 18-ի զեկույցում ասվում էր, որ ՌԴ-ում դրական դոպինգ թեստերը թաքցնելու համակարգը կիրառվել է 643 անգամ 2011-2015թթ., ընդհանուր առմամբ մասնակցել են մարզիկներ 30 մարզաձևից: «Որպես անկախ կողմ ես երբեք անձամբ չեն հրապարակի այդ մարզիկների անունները: Ես նրանց անունները կհանձնեմ ֆեդերացիաներին, որոնց իրավասությանն են իրենք ենթակա: Դրանից հետո արդեն ֆեդերացիաները որոշում կկայացնեն, քանի որ հենց իրենք են պատասխանատվություն կրում այդ մարզիկների արարքների համար»,-ասել է Մաքլարենը: Սեպտեմբերի 13-ին «Fancy Bears»-ը հրապարակել է WADA-ի տվյալների բազայի առաջին մասը, որում նշվում է, որ WADA-ն ամերիկացի օլիմպիական չեմպիոնուհիներ Սերենա և Վինուս Ուիլյամս քույրերին, մարմնամարզուհի Սիմոնա Բեյլսին ու բասկետբոլիստուհի Ելենա Դելլե Դոննին թույլատրել է արգելված խթանիչներ օգտագործել՝ արպես դեղամիջոց։ Սեպտեմբերի 16-ին Fancy Bears հաքերային խումբը հրապարակել է 5 երկիր ներկայացնող ևս 11 մարզիկի տվյալները, որոնցից 9-ը ոսկե մեդալ են նվաճել Ռիոյի Օլիմպիական խաղերում։ Ընթերցեք նաև. Հաքերները բացահայտել են խթանիչներ օգտագործող ևս 11 մարզիկ. Նրանցից 9-ն օլիմպիական չեմպիոն են Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |