Հունգարիան կշարունակի ընդդիմանալ ԵՄ դիրքորոշմանը փախստականների հարցում

Հունգարիան կշարունակի ընդդիմանալ ԵՄ դիրքորոշմանը փախստականների հարցում

PanARMENIAN.Net - Հունգարիայի իշխանությունները կշարունակեն ընդդիմանալ ԵՄ դիրքորոշմանը փախստականների հարցում, չնայած հանրաքվեի ձախողմանը: Այդ մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, հայտնում է ՌԻԱ Նովոսիտն:

Հունգարիայում հանրաքվե է անցկացվել ԵՄ երկրներում փախստականների բաշխման քաղաքականության վերաբերյալ: Հանրաքվեն չի համարվել կայացած, քանի որ մասնակցել է երկրի քաղաքացիների մոտ 40 տոկոսը, մինչդեռ հաստատման համար հարկավոր էր ընտրողների առնվազն 50 տոկոսի մասնակցությունը: Իսկ մասնակցածների 98 տոկոսը բացասական պատասխան է տվել հետևյալ հարցին. «Ցանկանո՞ւմ եք, որ ԵՄ-ն իրավունք ունենա պարտադրել հունգարական քաղաքացիություն չունեցող անձանց բնակեցումը Հունգարիայում առանց Հունգարիայի խորհրդարանի համաձայնության»:

«Բրյուսելը չի կարող իր կամքը պարտադրել Հունգարիային: Հարցը հետևյալն էր. Բրյուսե՞լը թե Բուդապեշտը, մարդիկ պատասխանեցին` Բուդապեշտը»,-մեջբերում է Օրբանի խոսքերը ավստրիական APA գործակալությունը:

Ակնկալվում է, որ Օրբանն ուղղումներ կկատարի երկրի սահմանադրության մեջ, որպեսզի հանրաքվեի արդյունքներն օրինական դառնան: «Մենք կհասկացնենք Բրյուսելին, որ չի կարելի անտեսել Հունգարիայի կամքը: Ես ամեն ինչ կանեմ, երաշխավորելու համար, որ դա տեղի չունենա»,-ասել է Հունգարիայի նախագահը:

Ըստ Եվրահանձնաժողովի ծրագրի, Հունգարիան պետք է 2300 ներգաղթյալ ընդունի առաջիկա 2 տարում: 2015-ին Հունգարիա է ժամանել 400.000 փախստական ու ներգաղթյալ, որոնք հիմնականում Ավստրիայով ուղևորվում էին դեպի Գերմանիա և Կենտրոնական Եվրոպայի այլ երկրներ: Դրանից հետու Հունգարիան պատ կառուցեց հարավային սահմանին և խստացրեց սահմանային հսկողությունը: Բուդապեշտը վստահ է, որ ԵՄ-ն խախտում է Հունգարիայի պետական ինքնիշխանությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---