Ադրբեջանը լրագրողների համար ամենավտանգավոր երկրներից մեկն է ԵԱՀԿ պետությունների շարքում

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ ԶԼՄ-ների ազատության հարցով ներկայացուցիչ Միկլոշ Հարաշտին դատապարտել է ԶԼՄ-ների վրա ճնշումը Ադրբեջանում: Նրա խոսքերով, Ադրբեջանում լրագրողի մասնագիտությունը անվտանգ չէ: «Դա հակասում է ԵԱՀԿ-ի առջեւ ստանձնած պարտավորություններին: Վերջին ժամանակներս մենք արձանագրել ենք լրագրողների ազատազրկման հինգ փաստ: Նրանցից ոմանք ձերբակալվել են հենց դատարանի դահլիճում, երբ առաջին ատյանի դատարանը կայացրել է դատավճիռը»,- նշել է նա:



Միկլոշ Հարաշտին հայտարարել է, որ Ադրբեջանը ԵԱՀԿ անդամ երկրների շարքում վերածվել է ամենավտանգավոր երկրներից մեկը լրագրողների մասնագիտության համար: «Ես որոշ ժամանակ առաջ հանդիպել եմ նախագահ Ալիեւի հետ եւ ասել եմ նրան, որ լրագրողներին բռնությունների ենթարկելու միջոցով լրագրողների շրջանում կարգուկանոն հաստատելու եւ ավելի բարոյական մթնոլորտ ստեղծելու նրա խորհրդականների գաղափարը բացարձակապես ճիշտ չէ: Միայն խոսքի ազատությունն ու մամուլի ինքնակարգավորումը կհանգեցնի պրոֆեսիոնալիզմի բարձրացմանը: Ես ցավում եմ, որ, չնայած Ադրբեջանի նախագահին, քաղաքական գործիչներին ուղված իմ կոչերին` ավելի հանդուրժողոկան լինել ԶԼՄ-ների նկատամամբ, Ադրբեջանը չի հետեւում միջազգային չափանիշներին: Ես հուսով եմ, որ իշխանությունները կվերացնեն քրեական պատասխանատվությունը «Զրպարտության մասին» հոդվածով»,- հայտարարել է ԵԱՀԿ նախագահը, հաղորդում է BBC-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---