DailyMail. Մխիթարյանը տարվա լավագույն ֆուտբոլիստների թվում 73-րդն է

DailyMail. Մխիթարյանը տարվա լավագույն ֆուտբոլիստների թվում 73-րդն է

PanARMENIAN.Net - Daily Mail բրիտանական պարբերականը հոկտեմբերի 11-ին հրապարակել է աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստների ցուցակում 80-60-րդ տեղերը զբաղեցնող ֆուտբոլիստների անունները:

Ցուցակում 73-րդ տեղը զբաղեցրել է Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, գրում է Armfootball.com-ը:

Մխիթարյանը ցուցակում առաջ է Տիագո Ալկանտարայից, Խուան Մատայից, Դուգլաս Կոստայից և այլ բարձրակարգ ֆուտբոլիստներից:

Հուլիսի 6-ին «Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես ներկայացրել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին որպես ակումբի նոր խաղացող: «Մանչեսթեր Յունայթեդը» €42 մլն է վճարել Մխիթարյանի համար, ինչպես նաև €8 մլն կվճարի ֆուտբոլիստին` որպես միանվագ բոնուս: Բացի այդ, Մխիթարյանի տարեկան աշխատավարձը «Մանչեսթեր Յունայթեդում» կկազմի €12.5 մլն: Պայմանագիրը կնքվել է 4 տարով: Այդպիսով, Մխիթարյանը շաբաթական մոտ £200 000 կստանա: Մխիթարյանը դարձել է հետխորհրդային տարածքի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը: Նախկինում այդ կարգավիճակն ուներ ուկրաինացի հարձակվող Անդրեյ Շևչենկոն, որը 2006-ին տեղափոխվեց անգլիական «Չելսի» իտալական «Միլանից» 40 մլն եվրոյով:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---