ԲՀԿ, ԼՀԿ և ՀՎԿ-ն բոյկոտել են Վանաձորի քաղաքապետի երդմնակալության արարողությունը

ԲՀԿ, ԼՀԿ և ՀՎԿ-ն բոյկոտել են Վանաձորի քաղաքապետի երդմնակալության արարողությունը

PanARMENIAN.Net - Վանաձորի քաղաքապետարանում հոկտեմբերի 27-ին տեղի է ունեցել Մամիկոն Ասլանյանի երդմնակալության արարողությունը, որին ներկա են եղել միայն ավագանու ՀՀԿ և ՀՅԴ անդամները: Արարողությունը բոյկոտելու մասին հայտարարել էր ԼՀ կուսակցությունը: ՀՎԿ և ԲՀԿ անդամները ևս ներկա չեն գտնվել:

Սա չի խանգարել Ասլանյանին երդմնակալության արարողությունը մինչև վերջ կազմակերպելու համար, գրում է Galatv.am-ը:

Ներկա էին ՀՀ տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Վանաձորի նախկին քաղաքապետեր Անդրանիկ Հարությունյանը և Սամվել Դարբինյանը:

Վանաձորի նախկին քաղաքապետը բանալի է փոխանցել Ասլանյանին՝ որպես քաղաքի ղեկավարման խորհրդանշան:

Վանաձորի ավագանու քվեարկությունը կայացավ հոկտեմբերի 10-ին. չնայած որ ԲՀԿ-ն, ՀՎԿ-ն և ԼՀԿ-ն համաձայնության էին եկել, որ քաղաքապետ են ընտրում Քրիստ Մարուքյանին, այնուամենայնիվ, փակ-գաղտնի քվեարկության արդյունքում 19 և 14 ձայնի հարաբերակցությամբ քաղաքապետ ընտրվեց Մամիկոն Ասլանյանը:

Կարդացեք նաև՝ ԲՀԿ-ն, ՀՎԿ-ն և ԼՀԿ-ն կբոյկոտեն Վանաձորի ավագանու 1-ին նիստը

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---