ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՑԱՆՑԻ ՄԵՆԱՇՆՈՐՀԱՏԵՐԻ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՎՐԱ ԱՐԳԵԼԱՆՔ Է ԴՐՎԵԼ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՆԴԵՊ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ՊԱՏՃԱՌՈՎ

PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի մի մասի վրա արգելանք է դրվել Հայաստանի կառավարության հանդեպ այդ ընկերության 1 մլն դոլար կազմող ֆինանսական պարտավորությունների չկատարման պատճառով: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանն է հաղորդել Հայաստանի արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: Ընդ որում, նա հրաժարվել է ասել, թե ինչի հետեւանքով են գոյացել տվյալ պարտավորությունները, որոնք պատճառ են հանդիսացել «ԱրմենՏել»-ի վերաբերյալ միջոցներ ձեռնարկելու մասին Հայաստանի տնտեսական դատարանի կողմից վերջերս կայացրած որոշման համար: Նախարարը նաեւ դժվարացել է պատասխանել, թե հատկապես բաժնետոմսերի որ մասի վրա է արգելանք դրվել, բացատրելով, որ կառավարությունը դեռ պետք է հաշվի այդ ընկերության յուրաքանչյուր բաժնետոմսի շուկայական արժեքը եւ այնուհետեւ, ելնելով տուգանքի գումարից, որոշի, թե որ մասի վրա պետք է արգելանք դրվի: Այն դեպքում, եթե «ԱրմենՏել»-ի բաժնետոմսերի 90 տոկոսի սեփականատեր ԿՁժ հունական ընկերությունը չվճարի պարտավորությունների գումարը, Հայաստանի կառավարությունը ստիպված կլինի բռնագրավել բաժնետոմսերի այդ մասը եւ հանել դրանք վաճառքի, ասել է Դավիթ Հարությունյանը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---