Օզբիլիսը վնասվածք է ստացել և կարող է բաց թողնել Չեռնոգորիայի հետ խաղը

Օզբիլիսը վնասվածք է ստացել և կարող է բաց թողնել Չեռնոգորիայի հետ խաղը

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը վնասվածք է ստացել: Այդ մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքը թուրքական «Բեշիկթաշի» ֆեյսբուքյան էջի վրա հղումով:

Ըստ Օզբիլիսի, վնասվածքը լուրջ է` ուսահոդն է վնասվել:

Հոկտեմբերի 30-ի երեկոյան Օզբիլիսը վիրահատվել է:

Ըստ թուրքական ԶԼՄ-ների, Օզբիլիսին մոտ 2 ամիս կպահանջվի վերականգնվելու համար, իսկ դա նշանակում է, որ 26-ամյա կիսապաշտպանը կարող է բաց թողնել Հայաստանի հավաքականի ԱԱ-2018 ընտրական հանդիպումը Չերռնոգորիայի հետ:

ՀՖՖ Հավաքական թիմերի բաժինը դեռևս ակումբից չի ստացել պաշտոնական տեղեկություն Արաս Օզբիլիսի առողջական վիճակի մասին: Օզբիլիսի ապաքինման ժամկետները դեռ հայտնի չեն:

Նոյեմբերի 11-ին Հայաստանի հավաքականը Երևանում կհանդիպի Չերնոգորիայի հետ 2018-ի աշխարհի առաջնության ընտրական փուլում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---