Արոնյանը պահպանում է 5-րդ տեղը ՖԻԴԵ-ի վարկանիշում

Արոնյանը պահպանում է 5-րդ տեղը ՖԻԴԵ-ի վարկանիշում

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 1-ին ՖԻԴԵ-ն հրապարակել է շախմատիստների վարկանիշային աղյուսակը՝ ընթացիք ամսվա համար:

Ուժեղագույն շախմատիստների ցանկը գլխավորում է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը՝ 2853 միավորով:

Երկրորդ տեղում է ԱՄՆ-ն ներկայացնող Ֆաբիանո Կարուանան (2823), 3-րդ տեղում՝ ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավը (2811), 4-րդ հորիզոնականում է ռուս Վլադիմիր Կրամնիկը (2810):

Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը 2795 միավորով 5-րդ տեղում է: Հայաստանի շախմատի հավաքականի անդամներ Վլադիմիր Հակոբյանը 68-րդ, Սերգեյ Մովսիսյանը 74-րդ, Գաբրիել Սարգսյանը 81-րդ տեղերում են:

Արոնյանը 2016-ի հուլիսից նոյեմբեր ՖԻԴԵ-ի ամենամսյա վարկանիշում 5-րդ տեղն է զբաղեցնում, շախմատիստը 4-րդ տեղում էր հունիսի վարկանիշում:

Գրոսմայստեր Լևոն Արոնյանը 2005 թվականի շախմատի աշխարհի գավաթակիր է, Լինարեսի (2006), Վեյկ ան Զեեի (200,2008, 2012,2014) և Բիլբաոյի (2009, 2013) գերմրցաշարերի, 2006, 2010 և 2011թթ. Տալի հուշամրցաշարերի, 2008/2009 ՖԻԴԵ-ի Գրան պրիի, ռապիդի աշխարհի առաջնության (2009) հաղթող, 2006 և 2007 թվականների Ֆիշերի շախմատի աշխարհի չեմպիոն, 2010 թվականի կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոն, բազմաթիվ այլ մեծ նվաճումների հեղինակ:

Կարդացեք նաև՝ Արոնյանը կմասնակցի Tata Steel Chess գերհզոր մրցաշարին

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---