Նախագահը ստորագրել է Հարկային նոր օրենսգիրքը

Նախագահը ստորագրել է Հարկային նոր օրենսգիրքը

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 1-ին ստորագրել է փոփոխված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգիրք»-ը:

Հոկտեմբերի 4-ին Խորհրդարանում երրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է Կառավարության կողմից ներկայացված Հարկային օրենսգրքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը՝ 78 կողմ, 19 դեմ և 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Հարկային նոր օրենսգրքով եկամտահարկի սանդղակն էապես վերանայվել է: Առաջարկվում է 120.000-150.000 դրամ աշխատավարձի դեպքում կիրառել 23% դրույքաչափ, 150.000-ից մինչև 2 մլն դրամի դեպքում՝ 28%, իսկ 2 մլն դրամից ավելի աշխատավարձի դեպքում պահպանվելու է գործող դրույքաչափը՝ 36%: Շրջանառության հարկի հարկման շեմը նախկին 40 մլն դրամի փոխարեն կսահմանվի 58.35 մլն դրամ:

 Ուշագրավ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
---