Դուբայում բրոնզե մեդալ նվաճած Հարությունյանի նպատակը Եվրոպայի վազքի առաջնությունն է

Դուբայում բրոնզե մեդալ նվաճած Հարությունյանի նպատակը Եվրոպայի վազքի առաջնությունն է

PanARMENIAN.Net - ԱՄԷ-ի մայրաքաղաք Դուբայի կանանց վազքի միջազգային ներկայացուցչական խոշոր մրցաշարում նոյեմբերի 4-ին բրոնզե մեդալ է նվաճել հայ վազորդուհի Լիլիթ Հարությունյանը:

Նա 3-րդ տեղն է զբաղեցրել 55 երկրի 662 վազորդուհու պայքարում:

Հայ մարզուհին նշել է, որ իր գլխավոր նպատակը գարնանը Եվրոպայի վազքի ձմեռային առաջնությանը մասնակցելու հնարավորություն ստանալն է, իսկ մինչ այդ մրցումներ կլինեն Երևանում, որից հետո կձևավորվի Հայաստանի հավաքականի կազմը, գրում է Panorama.am-ը:

Արգելավազորդ Լիլիթ Հարությունյանը մասնակցել էՌիոյի Օլիմպիական խաղերի կանանց 400 մետր արգելավազքի մրցումներում։ Հայ արագավազորդուհին գրանցել է 1.03.13 արդյունքը և 3-րդ ութնյակում զբաղեցրել վերջին տեղը: Ընդհանուր հաշվարկում նա զբաղեցրել է 48-րդ տեղը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---