ԱՆԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ ՎՆԱՍՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՀՀ ԱԳՆ ՄԱՄՈՒԼԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ

PanARMENIAN.Net - Անկայունությունը Վրաստանում առաջին հերթին վնասում է Հայաստանին, քանի որ Հայաստանի տրանսպորտային եւ արտաքին աշխարհ դուրս գալու հիմնական ուղիներն անցնում են Վրաստանի տարածքով: Այդ մասին «Իրավունք» հայկական թերթին հայտարարել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Ձյունիկ Աղաջանյանը: Նրա խոսքերով` Վրաստանում ապակայունացման դեպքում, Հայաստանի տնտեսական կյանքի ռիթմը խախտվում է, եւ ցանկացած նման խախտում հանգեցնում է բավականին բացասական հետեւանքների:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---