«Մանչեսթեր Յունայթեդը» կզրկվի 25 մլն եվրոյից 2017/18-ի Չեմպիոնների լիգա չանցնելու դեպքում

«Մանչեսթեր Յունայթեդը» կզրկվի 25 մլն եվրոյից 2017/18-ի Չեմպիոնների լիգա չանցնելու դեպքում

PanARMENIAN.Net - Սպորտային հանդերձանք արտադրող Adidas ընկերությունը 30%-ով կկրճատի ամենամյա հովանավորչական վճարումները «Մանչեսթեր Յունայթեդին», եթե ակումբը երկրորդ տարին անընդմեջ չմասնակցի Չեմպիոնների լիգային:

2014-ին գերմանական կոնցերնը անգլիական ակումբի հետ 10-ամյա պայմանագիր է կնքել 750 մլն ֆունտ ընդհանուր արժողությամբ: Ակումբի ֆինանսական տնօրեն Քլիֆ Բեյթին հաստատել է, որ համաձայնագրով պատժամիջոցներ են նախատեսված թիմի անհաջող ելույթների դեպքում:

Այդպես «Մանչեսթեր Յունայթեդը» կզրկվի ավելի քան 21 մլն ֆունտից (գրեթե 25 մլն եվրո) խաղաշրջանի համար նախատեսված 70 մլն ֆունտից, եթե երկրորդ տարին անընդմեջ չմասնակցի Չեմպիոնների լիգային, հայտնում է Ինտերֆաքսը:

2015-16 խաղաշրջանում ակումբը 5-րդ տեղը գրավեց առաջնությունում և չմասնակցեց Չեմպիոնների լիգային: Ընթացիկ խաղաշրջանում թիմը մասնակցում է Եվրոպայի լիգային և միայն 3-րդ տեղն է գրավում A խմբում: Անգլիայի առաջնությունում «Մանչեսթեր Յունայթեդը» դեռևս 6-րդ տեղում է` զիջելով 4 միավոր 4-րդ տեղին, որը իրավունք է տալիս մասնակցելու Եվրոպայի գավաթի գլխավոր ակումբային մրցաշարին:

2016/17-ի Չեմպիոնների լիգային չմասնակցելու պատճառով «Մանչեսթեր Յունայթեդը» արդեն կորցրել է մի քանի միլիոն եվրո: 2015-ի նույն ժամանակաշրջանի համեմատ ակումբը 3-4 միլիոն ֆունտ (4 մլն եվրո) քիչ է ստացել: Խաղերի օրերին հասույթը նվազել է 32,2%` մինչև 16,8 մլն ֆունտ (մոտ 20 մլն եվրո):

Ակումբի պարտքը հասել է 337,7 մլն ֆունտի (395 մլն եվրո):

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---