Հայաստանը FIFA վարկանիշում կբարելավի դիրքը 38 հորիզոնականով Չերնոգորիային հաղթելու շնորհիվ21 նոյեմբերի 2016 - 15:39 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը կբարելավի FIFA համաշխարհային վարկանիշում իր դիրքը 38 հորիզոնականով՝ Աշխարհի առաջնության հերթական փուլում նոյեմբերի 11-ին տոնած հաղթանակի շնորհիվ: Այդ մասին է գրում Football-Rankings-ը՝ նշելով, որ Հայաստանի ընտրանին լավագույն առաջընթաց գրանցած թիմն է լինելու: Լավագույն առաջընթաց ապահոված հավաքականների թվում են նաև Իսրայելի ու Թաիթիի ընտրանիները, որոնք կբարելավեն դիրքը համապատասխանաբար 25 ու 23 հորիզոնականով: Նոյեմբերի 11-ին Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ 2-0 հաշվով պարտվելիս կարողացել էր 3-2 հաշվով հաղթել խմբի առաջատար Չերնոգորիային: Հաղթանակի շնորհիվ ազգային ընտրանին առաջ անցավ խմբում Ղազախստանից և այժմ գրավում է նախավերջին՝ 5-րդ հորիզոնականը: Հոկտեմբերին հրապարակած վարկանիշում Հայաստանը վարկանիշի 125-րդ հորիզոնականում է 270 միավորով. սպասվում է, որ վարկանիշի թարմացումից հետո ազգային ընտրանին կհայտնվի 87-րդ հորիզոնականում՝ 412 միավորով: FIFA-ն պաշտոնապես կհրապարակի թարմացված վարկանիշը նոյեմբերի 24-ին: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |