Հայոց ցեղասպանություն. Սթիվեն Հարպերը դատապարտել է, որ այլ պետությունները խառնվում են Կանադայի ներքին գործերին

PanARMENIAN.Net - Կանադայի Ազգային էթնիկ մամուլի խորհրդի կազմակերպած կլոր սեղանին (NEPMCC) Կանադայի վարչապետ Սթիվեն Հարպերը հաստատել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը հանդիսանում է երկրի պետական քաղաքականությունը, այլ ոչ թե «որոշ մարդկանց դիրքորոշումը», ինչպես ոմանք փորձում են ներկայացնել դա: Ինչպես հայտնել են PanARMENIAN.Net ին Կանադայի Հայ Դատի հանձնախմբում, Սթիվեն Հարպերը նաեւ անընդունելի է համարել այն, որ այլ պետությունների ներկայացուցիչները խատնվում են Կանադայի ներքին գործերին` ճնշում գործադրելու կամ կանադացիներին եւ կանադական կազմակերպություններին սեփական կարծիքը փաթաթելու նպատակով: Նա դատապարտել է նման քաղաքականությունը: «Ես` որպես կառավարության ղեկավար, չեմ կարող թելադրել մամուլին` ինչ գրել թերթերում, նաեւ այլ պետությունները չեն կարող մեզ թելադրել` ինչ գրել»,- հայտարարել է Կանադայի վարչապետը:



Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին Սթիվեն Հարպերը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ, ինչի համար «խիստ քննադատության» է ենթարկվել Թուրքիայի ԱԳՆ-ի կողմից: Իսկ ապրիլի 24-ից մեկ շաբաթ առաջ Թուրքիան «զգուշացնում էր» Սթիվեն Հարպերին ելույթ չունենալ այնպիսի հայտարարություններով, որում 1915 թվականի իրադարձությունները ցեղասպանություն են կոչվում: Կանադայի վարչապետը դիվանագիտական ուղիներով զգուշացվել էր, որ «նման մեղադրանքների ամենամյա կրկնությունը չի աջակցում Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների բարելավմանը եւ կվնասի թուրք-կանադական երկկողմ հարաբերությունները»: Սակայն Սթիվեն Հարպերը շանտաժի չի ենթարկվել եւ հավատարիմ է մնացել Հայոց ցեղասպանության հարցով ունեցած իր դիրքորոշմանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---