Արա Աբրահամյանը չի մասնակցելու 2017-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին

Արա Աբրահամյանը չի  մասնակցելու 2017-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին

PanARMENIAN.Net - Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը չի պատրաստվում մասնակցել 2017-ին կայանալիք Հայաստանի խորհրդարանական ընտրություններին: Այս մասին նոյմեբրեի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ինքը՝ Աբրահամյանը:

«Ես պատրաստվում էի մասնակցել խորհրդարանական ընտրություններին, բայց խնդիրներ առաջացան: Զգացի, որ ունեմ հնարավորություններ` օգնել երկրին, զարգացնել, որ ամեն մարդ իր վրա զգար տեսանելի փոփոխությունները: Պատրաստվում էի մասնակցել, սակայն խնդիրներ առաջացան, երկար բացակայեցի՝ մոտ 7 ամիս, հիմա էլ կան մի քիչ անձնական խնդիրներ, պետք է նորից բացակայեմ: Ես հիմա մեկնելու եմ և վերադառնալու են մարտի կեսերին: Ես որոշում եմ կայացրել չմասնակցել ընտրություններին»,- հայտարարել է Արա Աբրահամյանը, մեջբերում է Panorama.am-ը:

2015-ի հոկտեմբերին Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը հայտարարել էր, որ որոշում է կայացրել կուսակցություն ստեղծել՝ նշելով, որ նրա նպատակը նախագահ կամ վարչապետ դառնալը չէ, խոսքը երկրի վիճակը լավացնելու մասին է:

Անդրադառնալով իր ստեղծած «Ազգային միասնություն» շարժմանը, Աբրահամյանն ասել է, որ այն «լուրջ աշխատանքներ» է կատարել և 2017-ի հոկտեմբերին պատրաստվում են նոր տնտեսական ֆորում կազմակերպել:

«Ես հավատում եմ, որ այս տնտեսական շարժումը մեծ սոցիալական ռազմավարություն ունի: Մեկ ամիս է անցել մեր առաջին քայլից: Սա համարում եմ առաջնահերթ, կարևոր, ապագայի խնդիրներից մեկը»,- հավելել է նա:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---