Հոկեյի «Արարատ» ակումբը 2-րդ հաղթանակն է տարել Բելառուսի բարձրագույն լիգայում

Հոկեյի «Արարատ» ակումբը 2-րդ հաղթանակն է տարել Բելառուսի բարձրագույն լիգայում

PanARMENIAN.Net - Հոկեյի Բելառուսի բարձրագույն լիգայի առաջնության 22-րդ տուրում հոկեյի «Արարատ» ակումբը 2:1 հաշվով հաղթել է Ժլոբինի «Մետալուրգ»-ին:

«Արարատում» իրենց լավագույն խաղն էին ցուցաբերել Յուրի Լոմակինն ու Վլադիսլավ Միրոշկինը:

Այժմ «Արարատը» կիսում է 3-5-րդ հորիզոնականները՝ վաստակելով 41 միավոր: Հաջորդ խաղը թիմը կանցկացնի կրկին «Մետալուրգի» հետ՝ արդեն սեփական հարկի տակ` Օրշայում:

«Արարատը» նոր ակումբ է Բելառուսի հոկեյի լիգայում, 2015-ին հանդես է եկել պատանեկան լիգայում և 11 թիմի շարքում գրավել 6-րդ տեղը: 2014-ին ստեղծված ակումբում հայեր և ռուսներ են խաղում:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---