Երեւանում կայացել է Հայաստան-ՆԱՏՕ միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

PanARMENIAN.Net - Երեւանում կայացավ Հայաստան -ՆԱՏՕ անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) ՀՀ միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր ՀՀ փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը: Նիստի ընթացքում հանձնաժողովի անդամները քննարկեցին ԱԳԳԾ-ի իրականացման հետ կապված հարցեր, մասնավորապես` Ճգնաժամային կառավարման կենտրոնի ստեղծման ուղղությամբ կատարված աշխատանքները, ՆԱՏՕ-ի «Ճգնաժամերի կառավարում 2008» վարժանքին Հայաստանի` ազգային վարժանքով մասնակցությունը, տեղեկատվական ռազմավարության մշակմանը առնչվող հետագա քայլերը, ԱԳԳԾ-ի իրականացմանն ուղղված այլ միջոցառումները: Քննարկումներին իր ակտիվ մասնակցությունը բերեց Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Ռոբերտ Սիմոնսը: Հանձնաժողովի նիստին հաջորդեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանի եւ դեսպան Ռոբերտ Սիմոնսի համատեղ հանդիպումը մամուլի ներկայացուցիչների հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---