Facebook-ը, Twitter-ը, Microsoft-ը և YouTube-ը կպայքարեն համացանցում ահաբեկչության դեմ

Facebook-ը, Twitter-ը, Microsoft-ը և YouTube-ը կպայքարեն համացանցում ահաբեկչության դեմ

PanARMENIAN.Net - Facebook-ը, Twitter-ը, Microsoft-ը և YouTube-ը սկսել են ծայրահեղական նյութերի մասին միասնական բազայի ստեղծումը` պայքարելու համար ահաբեկչության քարոզի դեմ: Այդ մասին ասվում է կորպորացիաների համատեղ հայտարարության մեջ:

Տվյալների համատեղ շտեմարանը տեղեկություններ կպահպանի ծայրահեղականների կողմից համացանցում տեղադրված տեսագրությունների և գրաֆիկական ֆայլերի «եզակի նույնականացման նիշերի» մասին, որոնք կհեռացվեն ընդհանուր հասանելիության դաշտից:

«Հուսով ենք, որ համագործակցությունը կբարձրացնի համացանցում ահաբեկչական բովանդակության տարածման գլոբալ խնդրին հակազդելու մեր քաղաքականության արդյունավետությունը»,-ասվում է հայտարարության մեջ, գրում է «Կոմերսանտը»:

Ընկերություններից յուրաքանչյուրն ինքնուրույյն որոշում կկայացնի նյութերի ծայրահեղական բնույթի մասին: Տվյալների հեռացումը չի լինի ավտոմատ, յուրաքանչյուր դեպքն առանձին կքննվի: Ընկերությունները նաև խոստանում են, որ օգտատերերի անձնական տեղեկությունները չեն բացահայտվի:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---