Եվրահանձնաժողովը որոշում է կայացրել Հայաստանում իր ներկայացուցչության մակարդակի բարձրացման մասին

PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանն ընդունեց Հայաստանում ու Վրաստանում Եվրոպական Հանձնաժողովի (ԵՀ) պատվիրակության ղեկավար, դեսպան Պեր Էկլունդին: ՀՀ ԱԳՆ ղեկավարը խոսեց Հայաստան-ԵՄ համագործակցության ներկա փուլի մասին եւ նշեց, որ այն ունի ընդարձակ օրակարգ, որի իրագործման համար ՀՀ ԱԳՆ-ն պատրաստ է սերտորեն համագործակցել պատվիրակության հետ: Զրուցակիցները համաձայնեցին, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունները ակտիվորեն զարգանում են եւ պահանջում լրացուցիչ ջանքեր Գործողությունների ծրագրի իրագործման համար:



Դեսպան Էկլունդը տեղեկացրեց տարվա ընթացքում Հայաստանում Եվրոպական Հանձնաժողովի ներկայացուցչության մակարդակի բարձրացման վերաբերյալ ԵՀ որոշման մասին: Այնուհետեւ տեղի ունեցավ մտքերի փոխանակում տարածաշրջանային հարցերի շուրջ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---