ՀՀ ՊՆ ղեկավարը քննարկել է ղարաբաղյան հարցը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանն օրերս ընդունեց ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: Ինչպես PanARMENIAN.Net ին էր հաղորդել պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, հանդիպման ընթացքում անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը` կողմերը կարեւորեցին ռազմական գործողությունների վերսկսման բացառումն ու բանակցային գործընթացի շարունակականության ապահովումը: Հանդիպման մասնակիցները նաեւ մտքեր փոխանակեցին եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում Հայաստանի գործողությունների ծրագրի մշակման, հարեւան երկրների հետ Հայաստանի հարաբերությունների եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---