Բորիս Թադիչ. Հարավային Կովկասի հակամարտությունների լուծումը կախված կլինի Կոսովոյի վերաբերյալ կայացրած որոշումից

PanARMENIAN.Net - Կոսովոյի հարցի վերաբերյալ էկայացրած որոշումը կարող է փոխել իրադրությունը Հարավային Կովկասում, երկուշաբթի Ստրասբուրգում հայտարարել է Սերբիայի նախագահ, Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահ Բորիս Թադիչը: Ելույթ ունենալով Եվրոպայի Խորհրդի քաղաքական գիտելիքների դպրոցների ունկնդիրների առջեւ` Թադիչն ասել է, որ Հարավային Կովկասի հակամարտությունների լուծումը կախված կլինի Կոսովոյի վերաբերյալ կայացրած որոշումից: Նրա կարծիքով, Կոսովոն կարող է նախադեպ դառնալ այլ հակամարտությունների համար: Նա հույս է հայտնել, որ Կոսովոն անկախություն չի ստանա: Սերբիայի նախագահը հավելել է, որ անկախ Կոսովոյի խնդրի լուծումից, նա կլինի Սերբիայի տարածքային ամբողջականության ապահովման կողմնակիցը: Նա նշել է, որ Կոսովոյի վերաբերյալ չմտածված որոշումը կարող է խնդիրներ ստեղծել բազմաթիվ ոլորտներում, հատկապես` էներգետիկ: Թադիչը գտնում է, որ Կոսովոյի հարցը նման է Լեռնային Ղարաբաղի, Աբխազիայի, Թուրքիայի, Ուկրաինայի, Ռումինիայի հակամարտություններին: Սեւծովյան տարածաշրջանի բոլոր երկրները բախվել են նույն խնդրի հետ, նշել է նա:



Սերբիայի նախագահն ընդգծել է, որ անհրաժեշտ է մանրակրկիտորեն ուսումնասիրել հակամարտությունները: Ըստ նրա, պաշտոնյաները բավականաչափ չեն վերլուծում իրավիճակը: «Հարկավոր չէ հղումներ անել պատմությանը, խոսելով կարգավորման մասին»,-հայտարարել է Բ.Թադիչը, հաղորդում է «Թրենդը»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---