Վարդան Օսկանյան. Իլհամ Ալիեւի ռազմատենչ հայտարարություններում ոչ մի նոր բան չկա

PanARMENIAN.Net - Իլհամ Ալիեւի ռազմատենչ հայտարարություններում Հայաստանի համար ոչ մի նոր բան չկա: Այդ մասին Պ.Սեգրենի հետ համատեղ մամլո ասուլիսում Երեւանում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, Ալիեւի հայտարարությունները կարելի է որպես ինքնահաստատում բնութագրել: «Առնվազն, ես շատ եմ ցանկանում դրան հավատալ: Հայաստանը միշտ ասել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման կողմնակից է եղել: Իլհամ Ալիեւը զենք է թափ տալիս ներքին սպառման համար, սակայն մոռանում է, որ գլոբալիզացիայի պայմաններում իր խոսքերը դառնում են ողջ աշխարհի սեփականությունը»,-ասել է Օսկանյանը:



Նշենք, որ Ադրբեջանի նախագահը Բաքվում ասել է հետեւյալը.«Մենք մոտենում ենք Ղարաբաղի ազատագրմանը: Մենք ուժ ունենք մեր հողերը պաշտպանելու համար: Ադրբեջանի դիրքորոշումը հակամարտության կարգավորման վերաբերյալ ստանում է աշխարհի աջակցությունը: Ղարաբաղի հողերը վաղ թե ուշ կազատագրվեն: Ռազմական տեսակետից Ադրբեջանը տարածաշրջանի ամենաուժեղ պետությունն է: Ոչ ոք նոր պատերազմ, նոր շահիդներ չի ցանկանում: Սակայն Ադրբեջանը ցանկացած պահի պատրաստ է ցանկացած գործողության: Որքան շուտ դա հասկանա Հայաստանը եւ ազատի մեր հողերն, այնքան լավ»:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---