Եվրոպայի համար գլխավոր սպառնալիքը իսլամական ծայրահեղականությունն է

PanARMENIAN.Net - Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կոչ է արել եվրոպացիներին պաշտպանել սեփական արժեքները, հիշեցրել է քրիստոնեական սկզբունքներին հավատարիմ մնալու անհրաժեշտությունը, նշել է, թե որտեղից է գալիս անվտանգության սպառնալիքը Եվրոպայում եւ աշխարհում:



Անգելա Մերկելը կոչ է արել եվրոպական երկրների քաղաքացիներին վճռականորեն պաշտպանել հիմնական արժեքները իսլամական ծայրահեղականության սպառնալիքից: Մարդու կերպարի քրիստոնեական մեկնաբանությունը պետք է դառնա ունիվերսալ սկզբունք, որի ազդեցությունը չի ավարտվում Եվրոպայի սահմանների հետ: Գլխավոր սպառնալիքը իսլամական ծայրահեղականությունն է: Որպես ժողովրդավարության թշնամու օրինակ Գերմանիայի կանցլերը նշել է Իրանը, ընդգծելով, որ Թեհրանի Հոլոքոսթը ժխտելու փորձերը եւ Իսրայելը ոչնչացնելու Ահմադինեժադի սպառնալիքները պետք է արժանի հակահարված ստանան եվրոպացիների կողմից:



Անգելա Մերկելը հայտարարել է, որ Եվրամիությունը միայն տնտեսական հանրություն չէ: «Եվրոպական Միությունը հարկավոր է մեզ որպես արժեքների ընդհանրություն: Անձնապես ինձ համար հանդուրժողականությունն է Եվրոպայի հոգին: Հենց հանդուրժողականությունն է պետք պաշտպանել ծայրահեղականներից»,-ասել է նա, հաղորդում է Deutsche Welle-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---