«Միսս աշխարհ-2016» է ճանաչվել Պուերտո Ռիկոյի ներկայացուցիչը

«Միսս աշխարհ-2016» է ճանաչվել Պուերտո Ռիկոյի ներկայացուցիչը

PanARMENIAN.Net - Պուերտո Ռիկոյի ներկայացուցիչ Ստեֆանի Դել Վալլեն նվաճել է «Միսս աշխարհ-2016» կոչումը դեկտեմբերի 18-ին ԱՄՆ-ում ավարտված գեղեցկության մրցույթում: Այդ մասին են հայտնում մրցույթի կազմակերպիչները Twitter-ում:

Դել Վալլեից բացի, առաջին հնգյակում են Քենիայի, Ինդոնեզիայի, Դոմինիկյան Հանրապետության և Ֆիլիպինների ներկայացուցիչները, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Միսս աշխարհ» մրցույցը, որն առաջին անգամ կազմակերպվել է 1951 թ., աշխահում գոյություն ունեցող գեղեցկության մրցույթներից հնագույնն է:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---