Սենատոր Մաքքեյն. ԱՄՆ-ն կորցրել է համաշխարհային առաջնորդի դերը

Սենատոր Մաքքեյն. ԱՄՆ-ն կորցրել է համաշխարհային առաջնորդի դերը

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն կորցրել է համաշխարհային առաջնորդի դերը, որի հետևանքով Երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո գլոբալ աշխարհակարգի էրոզիայի նշաններ են ի հայտ գալիս: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Սենատի Զինված ուժերի գծով կոմիտեի նախագահ Ջոն Մաքքեյնը: Այդ մասին նա ասել է CNN-ի եթերում:

Որպես իր խոսքերի հաստատում, Մաքքեյնը օրինակ է բերել իրավիճակը Սիրիայում, չինական ՌԾՈւ կողմից ԱՄՆ ստորջրյա ինքնակառավարվող սարքի հայտնաբերումն ու չեզոքացումը, ինչպես նաև «հաքերային հարձակումներն ԱՄՆ քաղաքական ինստիտուտների վրա» ԱՄՆ նախագահական ընտրությունների ժամանակ:

Ըստ Մաքքեյնի, այդ ամենը տեղի է ունենում այն պատճառով, որ «ԱՄՆ-ն ամբողջությամբ կորցրել է առաջատարի դիրքերը», հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ Սպիտակ տունը ենթադրություն էր արել, որ Պուտինն անձամբ կարող է արտոնած լինել հաքերային հարձակումները ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության դեմ նախընտրական շրջանում:Ըստ ԿՀՎ-ի, այդ գրոհների թիրախը Հիլարի Քլինթոնի վարկաբեկումն էր, ինչը նպաստեց Թրամփի շանսերի ավելացմանը: Ռուսաստանը հերքում է իր մեղսակցությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---