Նարեկ Աբգարյանը 2-րդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում

Նարեկ Աբգարյանը 2-րդ  հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում

PanARMENIAN.Net - Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի նախկին անդամ, 25-ամյա Նարեկ Աբգարյանը պրոֆեսիոնալ ռինգում իր 2-րդ անընդմեջ հաղթանակն է տոնել:

Ռուաստանի Վորոնեժ քաղաքում տեղի ունեցած մենամարտում Աբգարյանը հաղթել է Ռուսաստանը ներկայացնող Անտոն Մեժուեվին:

Իսկ բռնցքամարտի Հայաստանի հավաքականի նախկին անդամ, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, Ռիոյի օլիմպիական խաղերի մասնակից Արամ Ավագյանը դեկտեմբեևրի 18-ին պրոֆեսիոնալ բռնցքամարտում իր առաջին մենամարտն է անցկացրել:

Մարզիկի նորամուտը պրոֆեսիոնալ ռինգ հաջող է ստացվել: Վորոնեժ քաղաքում տեղի ունեցած 6 ռաունդանոց մենամարտում Ավագյանը մեծ առավելությամբ հաղթել է Բելառուսը ներկայացնող Անդրեյ Նուրչինսկիին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---