ՊՆ ղեկավար. Կառուցում ենք աշխատանքը` ելնելով պատերազմի վերսկսման հավանականությունից

ՊՆ ղեկավար. Կառուցում ենք աշխատանքը` ելնելով պատերազմի վերսկսման հավանականությունից

PanARMENIAN.Net - Ադրբեջանի հետ զինված հակամարտության վերսկսումը հավանական է: 1994-ից Բաքուն արդեն 20 տարի շարունակ արգելակում է բանակցային գործընթացը: Այդ մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Lenta.ru-ին տված հարցազրույցում:

1994-ին Ադրբեջանը, Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը համաձայնագիր են կնքել կրակի դադարեցման մասին:

«Ադրբեջանը հետևողականորեն խափանում է հակամարտության կարգավորման ուղիներ գտնելու միջազգային հանրության ջանքերն ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի: 2016-ի ապրիլին Ադրբեջանը լայնածավալ ռազմական արկածախնդրության դիմեց Լեռնային Ղարաբաղի դեմ, որն ավարտվեց լիակատար ֆիասկոյով: Մենք կառուցում ենք աշխատանքը` նկատի ունենալով մարտական գործողությունների վերսկսման հավանականությունը»,-ասել է Սարգսյանը:

Նա նշել է, որ ակնհայտ է, որ Հայաստանին և տարածաշրջանի երկրներին ձեռնատու չէ հակամարտության հնարավոր սրացումը: «Լինելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգության երաշխավորը` Երևանը ստիպված կլինի ներքաշվել գործողությունների մեջ, եթե դա տեղի ունենա: Պարզ է, որ պատերազմի վերսկսումը լրջագույն սպառնալիք կլինի ամբողջ Հարավային Կովկասի համար»,-ասել է ՊՆ ղեկավարը:

Սարգսյանը նշել է, որ ակտուալ է դառնում Գյումրիում հայ-ռուսական ռազմարդյունաբերական համալիրի ստեղծումը: «Այն կարող է հարթակ դառնալ Ռուսաստանի և ՀՀ-ին սահմանակից Իրանի հետ գործարար, ռազմարդյունաբերական ոլորտում համագործակցութուն հաստատելու համար, ինչը ելք կապահովի ՌԴ համար սպառազինության ավանդական շուկաներ սահմանակից երկրներում»,-ասել է Սարգսյանը:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչ կարող է ՀՀ ռազմարդյունաբերության ոլորտն առաջարկել Ռուսաստանին, ՀԱՊԿ իր դաշնակիցներին և արտերկրի այլ գործընկերներին` Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանի պարագայում հեռանկարային են հետախուզման և կրակի կառավարման օպտիկաէլեկտրոնային և ռադիոտեխնիկական սարքերի մշակումները:

«Կարելի է նշել նաև լազերային տեխնիկայի սարքերը, շարժական ռադիոտեղորոշման և թվային ռադիոռելեային կայանները, տեղեկատվական անվտանգության ապահովման միջոցները, հատուկ նշանակության տեղեկատվական և վերլուծական ու ավտոմատ համակարգերը, ՀՕՊ համակարգերի արդիականացման համար նախատեսված բլոկերն ու գերբարձր հաճախականության հանգույցները, տարբեր նշանակության վարժասարքերի համալիրները: Բացի այդ, ՀՀ գիտահետազոտական ինստիտուներն ու ռազմարդյունաբերական ձեռնարկությունները մշակում և արտադրում են տարբեր տիպի անօդաչու թռչող սարքեր, որոնք իրենց բնութագրերով չեն զիջում արտասահմանյան անալգոներին»,-ասել է նա:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---