ՎՈՒԱՄ-ի երկրները չպետք է մեկնաբանեն իրենց չվերաբերող հարցեր, մասնավորապես, ԼՂՀ-ում կայանալիք ընտրությունները

PanARMENIAN.Net - «Ավելի լավ կլիներ, որ ՎՈՒԱՄ երկրները չմեկնաբանեին իրենց չվերաբերող հարցերը»,-հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը` մեկնաբանելով այն փաստը, որ ՎՈՒԱՄ-ը «դատապարտել է» նախագահական ընտրությունների անցկացումը ԼՂՀ-ում: Նրա խոսքերով, անկախության հռչակումից հետո Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովուրդն ընտրել է ժողովրդավարության զարգացման, իրավական պետության կառուցման ուղին եւ անցած տարիների ընթացքում նշանակալի հաջողություններ է արձանագրել այդ ճանապարհին: «Ցավում եմ, որ այդ երկրները ներքին շահադիտական նկատառումներով են մեկնաբանություններ անում, մոռանալով, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում իշխանությունը մշտապես ձեւավորվել է ընտրությունների ճանապարհով: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում իրականացված ժողովրդավարացման գործընթացները, այդ թվում առաջիկա նախագահական ընտրություններն իրենց նպաստն են բերում իրավական, քաղաքացիական ինստիտուտների կայացմանն ու զարգացմանը, ինչը կարեւոր նախադրյալ է ու անհրաժեշտ գործոն ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար»,-ընդգծել է Վ.Կարապետյանը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---