Արթուր Աբրահամը Լուկաշ Պոդոլսկու բարեգործական խաղին է մասնակցել

Արթուր Աբրահամը  Լուկաշ Պոդոլսկու բարեգործական խաղին   է   մասնակցել

PanARMENIAN.Net - Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը մասնակցել է Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լուկաշ Պոդոլսկու բարեգործական խաղին:

Հանդիպումը տեղի է ունեցել Գերմանիայում՝ Գումերսբախ քաղաքում: Ամբողջ հասույթը փոխանցվելու է Պոդոլսկու բարեգործական հիմնադրամին: Հանդիպմանը մասնակցել են նաև «Վերդերի» նախկին հարձակվող Աիլթոնը և Ֆորմուլա 1-ի յոթակի չեմպիոն Միխայիլ Շումախերի որդին՝ Միկը, գրում է Armtimes.com-ը:

WBO վարկածի 2-րդ կիսամիջին քաշային կարգի աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը 2016-ի ապրիլի 10-ին կայացած մենամարտում պարտվել է մեքսիկացի Խիլբերտո Ռամիրեսին: Լաս Վեգասում կայացած մրցավեճում պարտությունն Աբրահամին զրկեց չեմպիոնական տիտղոսից:

«Արթուր արքան» պաշտպանել է WBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը՝ 2015-ի հուլիսի 18-ին հաղթանակ տանելով գերմանացի Ռոբերտ Շտիգլիցի նկատմամբ: Աբրահամն IBF վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոս է ունեցել 2005-2009-ին։ Բազմաթիվ անգամ ճանաչվել է Գերմանիայի լավագույն բռնցքամարտիկ։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---