UKAD ղեկավար. Պետք է արգելել ՌԴ մասնակցությունը 2018-ի ձմեռային Օլիմպիադային

UKAD ղեկավար. Պետք է արգելել ՌԴ մասնակցությունը 2018-ի ձմեռային Օլիմպիադային

PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի հակադոպինգային գործակալության (UKAD) ղեկավար Դևիդ Քենվորթին հայտարարել է, որ անհրաժեշտ է համարում հեռացնել ՌԴ-ին մասնակցությունից 2018-ին կայանալիք ձմեռային Օլիմպիական խաղերին կորեական Փխենչհանում:

Ըստ նրա, ռուս մարզիկներին պետք էր արգելել մասնակցել Ռիո դե Ժանեյրոյի ամառային Օլիմպիադային 2016-ի ամռանը, գրում է ՌԲԿ-ն BBC-ի վրա հղումով:

«Կարծում եմ, որ Միջազգային պարալիմպիկ կոմիտեն ճիշտ վարվեց՝ հեռացնելով Ռուսաստանին: Ըստ իս, ՄՕԿ-ն ամեն ինչ փչացրեց: Այդ հարցում քաղաքականությունը չափից դուրս շատ է, դա է խնդիրը»,-ասել է Քենվորթին: Նա հավելել է, որ Ռուսաստանում արվածն «ավելի անհավանական էր, քան Ջեյմս Բոնդի մասին վեպը»: Ըստ նրա, դա «արժեզրկում է սպորտը»:

2016-ի դեկտեմբերին Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) անկախ հանձնաժողովը Ռիչարդ Մաքլարենի գլխավորությամբ զեկույց է հրապարակել ռուս մարզիկների կողմից դոպինգի օգտոգարծման մասին: Զեկույցում ասվում էր, որ Վիտալի Մուտկոն և նրա տեղակալ Յուրի Նագորնիխը առնչություն ունեն խթանիչների նմուշների հետ գործողություններին: Հեղինակները պնդում են, որ կեղծման նշաններ էին հայտնաբերվել Սոչիի Օլիմպիադայի ռուս մեդալակիրներից 12-ի նմուշներում: Ըստ հանձնաժողովի, անալիզների հետ կապված մախինացիաներին առնչություն ունեն հազարից ավելի ռուս մարզիկներ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---