ՀՀ ազգային և երիտասարդական հավաքականների անդամների ելույթները՝ ԱՄՆ ուս.լիգայում

ՀՀ ազգային և երիտասարդական հավաքականների անդամների  ելույթները՝  ԱՄՆ ուս.լիգայում

PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային և երիտասարդական հավաքականների անդամները շարունակում են իրենց ելույթները ԱՄՆ-ի ուսանողական լիգայում` NCAA-ում:

Հայաստանի ազգային հավքականի խաղացող Արտյոմ Տավակալյանի «Հորնեթս Դելեվր» ակումբը 55-53 հաշվով հաղթել է «Նորթ Կարոլինա» ակումբին: Տավակալյանը խաղադաշտում անցկացրել է 21 րոպե և վաստակել 4 միավոր: 16 հանդիպումից հետո «Հորնեթս Դելեվր»-ը զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը, տեղեկացնում է ՀՀ բասկետբոլի ֆեդերացիան:

«Իդահո Վենդելս»-ը պարտություն է կրել «Մոնտանա» ակումբից 80-86 հաշվով: Արկադի Մկրտիչյանը (Իդահո Վենդելս) խաղադաշտում անցկացրել է 15 րոպե, և վաստակել 9 միավոր: «Իդահո Վենդելսը» զբաղեցնում է 9 -րդ տեղը:

«Կալիֆորնիա Գոլդեն Բիարս»-ը այս անգամ հաղթել է «Արիզոնա Սթեյթ» ակումբին 81-65 հաշվով: Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ Գրիգոր Կուրդօղլյանը (Կալիֆորնիա Գոլդեն Բիարս) չի մասնակցել հանդիպմանը: 15 խաղից հետո «Կալիֆորնիա Գոլդեն Բիարս»- ը 8-րդ հորիզոնականում է:

«Գլենդել ՍՍ»-ը հաղթել է «Դեզետ»-ին 85-67 հաշվով: Ջեկ Կարապետյանը (Գլենդել ՍՍ) խաղադաշտում անցկացրել է 26 րոպե և վաստակել 12 միավոր:

Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ Ստիվեն Էնոչի «Կոնեկտիկուտ» ակումբը 61-70 հաշվով պարտվել է «Մեմֆիս» ակումբին: Ստիվեն Էնոչը խաղադաշտում անցկացրել է 6 րոպե և վաստակել 4 միավոր: 14 խաղից հետո «Կոնեկտիկուտ» ակումբը զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը:

«Ջոնսոն Ուելս»-ը, որտեղ հանդես է գալիս Հայաստանի Երիտասարդական հավաքականի անդամ Մեթյու Մադոյանը պարտվել է «Մաունտ Աիդա» ակումբին 61-75 հաշվով: Մեթյու Մադոյանը խաղադաշտում անցկացրել է 35 րոպե և վաստակել 15 միավոր:

«Լեյք Ֆորեստ» ակումբը, որտեղ հանդես է գալիս Հայաստանի Երիտասարդական հավաքականի անդամ Արամ Արսլանյանը 76-71 հաշվով առավելության է հասել «Մոնմունտ» ակումբի նկատմամբ: Արամ Արսլանյանը խաղադաշտում անկացրել է 20 րոպե և վաստակեց 2 միավոր:

Հ.գ. Հայաստանի հավաքականի խաղացող Բրայանթ Դանստոնի «Անադոլու Էֆեսը» Եվրոլիգայի 16-րդ տուրի շրջանակներում 84-73 հաշվով առավելության է հասել «Գալաթասարայի» նկատմամբ: Բրայանթ Դանսթոնը խաղադաշտում անցկացրել է 27 րոպե և վաստակել 17 միավոր:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---