ԶԼՄ-ներ. Քննիչները բացառել են Տու-154-ի կործանման ահաբեկչության վարկածը12 հունվարի 2017 - 12:07 AMT PanARMENIAN.Net - Փորձագետները բացառել են ահաբեկչության վարկածը Սոչիում վթարված Տու-154-ի կործանման գործում, գրում է «Կոմերսանտը» սեփական աղբյուրի վրա հղումով: Անմիջապես կործանումից հետո ռազմական քննիչները բեկորների, ուղևորների մասունքների և նրանց անձնական իրերի, ինչպես նաև բեռի մի շարք փորձաքննություններ էին նշանակել: Ուղեբեռում դեղորայք էր և Ալեքսանդրովի անվան համույթի ռեկվիզիտները: Ըստ թերթի, ռումբի պայթյունի դեպքում պետք է լինեին «դեպի դուրս թեքված եզրերով բնորոշ ճեղքումներ»: Բացի այդ, մասնագետներին հետաքրքրում էին թափանցող անցքերը, ենթադրվում էր, որ դրանք կարող էին առաջանալ ոչ միայն ջրի մակերեսին բախվելուց, այլ «նաև ռումբի բեկորներից կամ ինքնաթիռի մոտ պայթած հրթիռից»: Արդյունքում փորձագետները ոչ մի նման գործոն չեն հայտնաբերել: Այժմ քննությունն աշխատում է այլ վարկածի վրա` խոսքն անձնակազմի հնարավոր սխալի մասին է: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ |