ՀՀ ԱԳՆ. Արցախի ընտրությունների անտեսումը ազնիվ չէ եւ ուղղակիորեն հակասող ժամանակակից քաղաքական արժեքներին

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Լեռնային Ղարաբաղում հուլիսի 19-ին կայացած նախագահական ընտրությունները, որին մասնակցել է ԼՂ բնակչության մոտավորապես 80% - ը: Ընտրությունների անցկացումը Արցախի բնակչության ժողովրդավարության եւ օրենքի իշխանությունն ապահովելու ուղու գրավականներից մեկն է: Օրինականորեն ձեւավորված իշխանությունները հաջողությամբ ապահովում են այդ տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը, նույնիսկ վերջնական կարգավորման բացակայության պայմաններում: Այդ մասին ասվում է նախագահական ընտրությունների վերաբերյալ ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ: «ԵԱՀԿ եւ միջազգային մի շարք փաստաթղթերում հստակորեն նշվում է, որ Լեռնային Ղարաբաղը պետք է լինի ոչ միայն հիմնախնդրի կարգավորման բանակցությունների կողմ, այլեւ այն, որ ընտրված իշխանությունները պետք է ներկայացնեն ԼՂ ժողովրդին:



Այս եւ այլ ընտրությունների անտեսումը ազնիվ չէ եւ ուղղակիորեն հակասող ժամանակակից քաղաքական արժեքներին: Ավելին, այս կարգի մերժողականությունը չի կարող հասկացվել, քանզի աշխարհի այլ վայրերում, ուր եւս բացակայում է վերջնական քաղաքական կարգավիճակ ու հիմնախնդրի կարգավորում, նման ընտրություններն, իսկապես, խրախուսվում են, դիտարկվում եւ դրանց օժանդակություն է ցույց տրվում:

Արցախի ժողովուրդը հաստատակամ է բանակցությունների միջոցով լուծել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը`

խաղաղության ու վերջնական կարգավորման հասնելու նպատակով:



Ի տարբերություն այլ հակամարտությունների, Լեռնային Ղարաբաղում բնակչությունը մշտապես ստիպված է եղել ապահովել իր սեփական անվտանգությունը առանց միջազգային հանրության օգնության: Նույն կերպ նրանք հաջողության հասան նաեւ իրենց ժողովրդավարական գործընթացների եւ ներքին կայունության ապահովման գործում»,-ասվում է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---