ԼՂ մեկնելու համար Մինսկում ձերբակալված բլոգերին այցելել է Իսրայելի հյուպատոսը13 հունվարի 2017 - 10:31 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 12-ին, Ղարաբաղ այցելության համար ՌԴ և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինի Մինսկում ձերբակալությունից մեկ ամիս անց, հաջողվել է կազմակերպել Բելառուսում Իսրայելի հյուպատոս Յուլիա Ռաչինսկայայի այցը մեկուսարան: Այցը հաջողվել է կազմակերպել Քնեսեթի պատգամավոր Քսենիա Սվետլովայի ջանքերով, գրում է «Կուրսորը»: Հայտնի ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը (Puerrtto) դեկտեմբերի կեսին ձերբակալվել է Մինսկում Ադրբեջանի հարցումով Լեռնային Ղարաբաղ այցելելու համար:Լապշինը բազմիցս է այցելել ԼՀՂ և դեռ 2011-ին էր ընդգրկվել Բաքվի սև ցուցակում: Լապշինի գործին միջամտել է Իսրայելը: Վերջինս դիվանագիտական ճանապարհներով պահանջում է Բաքվից կասեցնել բլոգերի քրեական հետապնդումը: Մինսկում Իսրայելի դեսպանատունը պաշտոնապես դիմել է Բելառուսի ԱԳՆ` Լապշինին հանդիպելու թույլտվության համար: Իսրայելը նաև դիմել էր Բելառուսի իշխանություններին` խնդրելով «անդառնալի քայլերի չդիմել» այդ հարցում և չարտահանձնել բլոգերին Բաքվին: Սվետլովան պայքարում էր հյուպատոսի այցի համար Լապշինի ձերբակալությունից ի վեր: Ըստ պատգամավորի, դա գրեթե մեկ ամիս զբաղեցրեց, քանի որ կար Բելառուսի իշխանությունների հակազդեցությունը: «Ես մշատական կապի մեջ եմ Ալեքսանդրի ընտանիքի և Իսրայելի ԱԳՆ հետ և ինձ հաջողվեց բացատրել երկրի ԱԳ փոխնախարար Ցիպի Խոտովելիին, որ սպասել այլևս չի կարելի, քանի որ մենք սպառնալից տեղեկություններ ենք ստանում, որ Լապշինի պահման պայմանները կտրուկ վատթարացել են, նրա վրա ճնշում է գործադրվում, և մենք ուղղակի պարտավոր ենք անհապաղ հանդիպման հասնել հյուպատոսի հետ, որպեսզի վատթարագույնը տեղի չունենա»,-ասել է պատգամավորը: Սվետլովան նշել է, որ կարևոր է, որ հյուպատոսը հետագայում ևս շարունակի հետևել Լապշինի գործի ընթացքին: «Սաշան ճնշված է, նրա վրա ճնշում է գործադրվում մեկուսարանում, նրան ստիպում են արտահանձնման համաձայնությունը ստորագրել, թեև դատարանը դեռ որոշում չի կայացրել: Հուսով եմ, որ Իսրայելի ԱԳՆ աջակցությամբ կկասեցվի Լապշինի արտահանձնումը: Ես մշտական կապի մեջ եմ նաև Ադրբեջանի ատյանների հետ: Որքան հասկանում եմ, բլոգերը պատրաստ է քննարկել Ադրբեջանից ներողություն խնդրելու հնարավորությունը՝ ազատ արձակվելու երաշխիքների և արտահանձնումից հրաժարվելու դիմաց», -ասել է Սվետլովան: Իսրայելի պաշտոնյաները մտահոգված են, որ Ադրբեջանը մոտ է հաջողության հայտնի ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Բելառուսից արտահանձնելու գործում: Դեկտեմբերի 8-ին Ադրբեջանի դատախազությունը հայտարարել էր, որ արդեն Բելառուսի իրավապահ մարմիններին է փոխանցել Լապշինի արտահանձնման համար անհրաժեշտ փաստաթղթերը, որն ունի ՌԴ և Իսրայելի քաղաքացիություն: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ |