ՄՕԿ-ը որակազրկել է Լոնդոնի Օլիմպիադային մասնակցած ծանրորդ Նորայր Վարդանյանին13 հունվարի 2017 - 18:10 AMT PanARMENIAN.Net - Միջազգային օլիմպիական կոմիտեն հրապարակել է Պեկինի և Լոնդոնի Օլիմպիական խաղերին մասնակցած այն 8 մարզիկի անունները, որոնց դոպինգ թեստի կրկնակի ստուգումը դրական արդյունք է տվել: Նրանք կզրկվեն օլիմպիական մեդալներից և զբաղեցրած տեղերից: Որակազրկված մարզիկների թվում է նաև 2012-ի Լոնդոնի օլիմպիական խաղերերին մասնակցած ծանրորդ Նորայր Վարդանյանը: Հայ ծանրորդը 94 կգ քաշային կարգում զբաղեցրել էր 11-րդ հորիզոնականը: 2016-ի նոյեմբերին հայտնի է դարձել, որ ՀՀ ծանրամարտիկ Հռիփսիմե Խուրշուդյանը զրկվել է Լոնդոն 2012-ի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալից: Խուրշուդյանի՝ 2012-ին վերցված արյան նմուշի երկրորդ ստուգման ժամանակ հայտնաբերվել են արգելված խթանիչներ՝ դեհիդրոքլորմեթիլթեստոստերոն և ստանոզոլոլ: Ավելի վաղ որակազրկվել էր ՀՀ ծանրամարտիկ Տիգրան Մարտիրոսյանը՝ զրկվելով Պեկին 2008-ին նվաճած բրոնզե մեդալից: Նրա փորձանմուշում նույնպես դեհիդրոքլորմեթիլթեստոստերոն և ստանոզոլոլ էր հայտնաբերվել: Ուշագրավ Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով |