Վիգեն Սարգսյանը մեկնաբանել է ԱԺ ընտրություններից հետո իր՝ վարչապետ նշանակվելու մասին լուրերը16 հունվարի 2017 - 12:35 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանը մեկնաբանել է 2017 թ. խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ ցուցակը գլխավորելու կամ հետագայում այլ պաշտոն զբաղեցնելու մասին մամուլի հրապարակումները: Ըստ նախարարի, այդ լուրերն ընդամենը լրատվամիջոցների հնարքն են՝ աղմկոտ վերնագրերի միջոցով մեծ լսարան գրավելու նպատակով: «Կարծում եմ՝ այն հարցերը, որոնք հնչում են այս օրերին, շատ հստակ պատասխաններ արդեն ունեն: Ինչ վերաբերում է ապագա վարչապետի խնդրին, ապա երկրի ղեկավարը ՀՀԿ համագումարի ժամանակ շատ հստակ հնչեցրեց, որ ընտրություններում հաջողության դեպքում մեր ապագա վարչապետը Կարեն Կարապետյանն է: Անկախ նրանից, թե ինչպիսին կլինի ցուցակը, որը հրապարակվելու է կուսակցության խորհրդում և գործադիր մարմնում քննարկվելուց հետո, մեր քաղաքական ուժի առաջնորդը երկրի նախագահ Սերժ Սարգսյանն է, և նրանք, ովքեր փորձում են նոր վարկածներ առաջ քաշել, կարծում եմ՝ լսարանի հետևից ընկնելով են դա անում»,- «Հանրային հեռուստաընկերության» «Օրակարգից դուրս» հաղորդման եթերում ասել է Վիգեն Սարգսյանը: Նա հավելել է նաև, որ ինքն ամենաերջանիկ մարդը կլիներ, եթե շարունակեր այն պատասխանատու աշխատանքը, որը վստահվել է իրեն: «Ամենաերջանիկ մարդը կլինեի, եթե ընտրություններում մեր գրանցած արդյունքը թույլ տար շարունակել այս աշխատանքն այնքան ժամանակ, որքան հնարավոր կլինի` մեր զինված ուժերի կարողությունները ամրապնդելու, մեր պաշտպանունակությունը բարձրացնելու համար»,- ասել է նախարարը՝ նշելով, որ այս համատեքստում դրանից ավելի իրեն ոչինչ չի կարող հետաքրքրել: «Ժամանակ» թերթը հունվարի 14-ի համարում գրել էր, որ Սերժ Սարգսյանի համար ամենահարմար և հնարավոր վարչապետի թեկնածուն 2017-ի ապրիլից մինչև 2018-ի ապրիլի 9-ը պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն է. «Այդ նպատակով է Վիգեն Սարգսյանի ուղղությամբ տաժանակիր ջանքեր գործադրվում, որ հանրային ընկալումը պատրաստ լինի այդպիսի խոշոր փոփոխությունների: Դա է պատճառը, ըստ որի որոշվել է, որ Վիգեն Սարգսյանը պետք է գլխավորի ՀՀԿ ցուցակը»: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին Ոստիկանի արձագանքը քաղաքացիների հարցին․ «Բիրտ ուժ երևի չեք տեսել» Բերման են ենթարկել խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներ, որոնք նստած էին մայթին ՌԴ–ում ձերբակալել են Տիգրան Ուրիխանյանին․ Ռուսական կողմը տեղեկատվություն է տրամադրել «Այո, ռուսական կողմը տեղեկատվություն տրամադրել է այդ մասին»,-ասել է Սարգսյանը |