Հայ բժիշկը բացահայտել է հազվագյուտ գենետիկ պաթոլոգիայի` Պարբերական հիվանդության բուժման եղանակը

PanARMENIAN.Net - Հայ բժշկուհի Անուշ Օհանյանը բացահայտել է Պարբերական հիվանդության` միջերկրական ընտանեկան տենդի բուժման միջոցը: Ինչպես պատմել է Անուշ Օհանյանը, որը տարիներ շարունակ հետազոտում է այդ հիվանդությամբ տառապող մարդկանց, այդ հազվագյուտ գենետիկ պաթոլոգիան, որը հանդիպում է գերազանցապես այն ժողովրդների մոտ, որոնց նախնիները բնակվել են Միջերկրական ծովի ավազանում: Պարբերական հիվանդությամբ տառապում են հայերը, հրեաները (ավելի հաժախ սեֆարդները), արաբները, անկախ բնակության վայրից: Հիվանդությունը ի հայտ է գալիս մանկական կամ պատանեկան հասակում, ընդ որում հիվանդությունը կրելու հաժախականությունը հասնում է 1/10-ի:



«Ինչպես հայտնի է, ներկայումս ավանդական բժշկությունը առաջարկում է հիվանդներին կոլխիցին ներքին ընդունման համար, որը կանխում է նոպաները, նվազեցնում է դրանց հաճախականությունը եւ որի տեւական կիրառումը նվազեցնում է ամիլոիդոզի ռիսկը: Ընդ որում, կոլխիցինը կիրառվում է ցմահ: Ես օգտագործում եմ մի պրեպարատ, որ պատրաստված է դեղաբույսերից, որը շատ լավ է անդրադառնում հիվանդների վրա եւ ավելացնում է նրանց աշխատունակությունը, վերականգնում է ուժերը: Կիրառումից մոտ մեկ ամիս անց ամենօրյա օգտագործման դեպքում նվազում է նոպաների ուժգնությունն ու հաճախականությունը: Մի քանի ամսվա ընթացքում հիվանդությունը նահանջում է եւ հիվանդները, որոնք ուժեղ նոպաներ ունեին, ամիսը մոտ երկու անգամ, արդեն 3-4 ամիս անց ունենում են 1-2 թույլ նոպա: Եվս մի քանի ամիս անց հիվանդները լիովին ազատվում են տանջալի ցավերից եւ առողջ են զգում իրենց: Բուժման մեկ կուրս անցնելուց հետո, որպես կանխարգելիչ միջոց, անհրաժեշտ է 2-5 տարի` դեղորայքի կիրառման ժամկետն անհատական է յուրաքանչյուր հիվանդի համար, տարին 2-3 անգամ ընդունել դեղորայքը»,-ասել է նա:



«Ես պատրաստ եմ համագործակցել Միջերկրական ծովի ավազանի երկրների բժիշկների հետ, փորձ փոխանակել եւ համատեղ հետազոտություններ անցկացնել»,-հայտարարել է Անուշ Օհանյանը:



Պարբերական հիվանդությունը` միջերկրական ընտանեկան տենդը աուտոսոմատիկ-ռեցեսսիվ հիվանդություն է, որին բնորոշ են տենդի կարճատեւ նոպաներ, որոնք ուղեկցվում են փորացավերով, կրծքավանդակի ցավերով, հոդերի բորբոքմամբ, սուր պերիտոնիտով եւ երբեմն կարմիր քամու առաջացմամբ: Հիվանդությունը բարդություն է առաջացնում երիկամների ամիլոիդոզի տեսքով:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---