ԳԴՀ դատախազությունը կասկածում է թուրք իմամներին լրտեսության մեջ19 հունվարի 2017 - 12:18 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայում կասկածում են, որ Կրոնական հաստատությունների թուրք-իսլամական միության (DITIB) իմամներն Անկարային տեղեկություներ են փոխանցել ԳԴՀ-ում ապրող Ֆեթուլլահ Գյուլենի կողմնակիցների մասին: Լրտեսության կասկածանքով հետաքննություն է սկսվել: Այդ տեղեկությունը հաստատել է գերատեսչության ներկայացուցիչը` հաստատելով Բունդեսթագի Կանաչների կուսակցությունից պատգամավոր Ֆոլկերա Բեկի խոսքերը, հայտնում է dw.com-ը: Քննչական մարմինները կասկածում են, որ Գյուլենի կողմնակիցների մասին տեղեկությունները հաղորդելու կարգադրությունը տվել է Կրոնական գործերի պետական վարչությունը` Diyanet-ը, որը պատասխանատու է նաև Գերմանիայում գործող վերոնշյալ կազմակերպության համար: ԳԴՀ ՆԳՆ պետքարտուղար Օլե Շրյոդերը Բունդեսթագում հայտարարել է, որ դաշնային շրջանները պետք է ստուգեն, արդյոք DITIB-ը կատարում է այդ կրոնական միության պահանջները: Ըստ նրա, Գերմանիայի կառավարությունը պետք է հետևի գործընթացին և համապատասխան եզրակցություններ անի: Մասնավորապես, հարկ կլինի ստուգել, արդյոք արդարացված է այն կարգավիճակը, որ ունեն իմամները: Հուլիսի 15-ի ուշ երեկոյան Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման անհաջող փորձ, որի հետևանքով զոհվել են հարյուրավոր մարդիկ: Տեղի ունեցածի համար իշխանությունները մեղադրում են ԱՄՆ-ում բնակվող իսլամական քարոզիչ և ընդդիմադիր Ֆեթուլլահ Գյուլենին:Անկարան ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփից ընդդիմադիր իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնում է ակնկալում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ |