«Խազարի գավաթ»․ 7 տուրից հետո Գաբրիել Սարգսյանն առաջատար դիրքում է

«Խազարի գավաթ»․ 7 տուրից հետո Գաբրիել Սարգսյանն առաջատար դիրքում է

PanARMENIAN.Net - Իրանում շարունակվում է «Խազարի գավաթ» մրցաշարը։ 7-րդ տուրի խաղերը ՀՀ պատվիրակներից երկուսի համար հաղթական ավարտ են ունեցել։ Գաբրիել Սարգսյանն առավելության հասնելով մրցակցի նկատմամբ՝ 5․5 միավորով ևս 4 մասնակցի հետ հայտնվել է առաջատար դիրքերում։

Մամիկոն Ղարիբյանի հաղթանակը նրան տվել է 4․5 միավոր, որով նա կիսում է 17-25-րդ տեղերը։ Իսկ ահա Սեդրակ Մաթևոսյանը խաղն ավարտել է ոչ ոքի։ Նա 4 միավորով կիսում է 26-40-րդ տեղերը, տեղեկացնում է Armchess.am-ը:

Հունիսի 26-ին տեղի կունենան «Խազարի գավաթ» մրցաշարի նախավերջին տուրի հանդիպումները, որոնց ուղիղ միացմամբ կարելի է հետևել հղումով:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---