Թուրքիան փաստաթղթերի նոր փաթեթ է ուղարկել ԱՄՆ` պահանջելով արտահանձնել Գյուլենին

Թուրքիան փաստաթղթերի նոր փաթեթ է ուղարկել ԱՄՆ` պահանջելով արտահանձնել Գյուլենին

PanARMENIAN.Net - Թուրքիայի արդարադատության նախարարությունը հերթական անգամ փաստաթղթերի նոր ծրար է ուղարկել ԱՄՆ` պահանջելով արտահանձնել ընդդիմադիր իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին, որին Անկարան պատասխանատու է համարում 2016-ի հուլիսին Թուրքիայում տեղի ունեցած պետական հեղաշրջման անհաջող փորձի համար:

Ավելի վաղ Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը հայտարարել էր, որ Անկարան ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփից Գյուլենի արտահանձնում է ակնկալում:

Հեղաշրջման փորձի տապալումից հետո Թուրքիան արդեն փաստաթղթերի 4 փաթեթ է ուղարկել ԱՄՆ, իսկ 2016-ի սեպտեմբերին Անկարան պաշտոնապես դիմեց Վաշինգտոնին Գյուլենին արտահանձնելու պահանջով: Հոկտեմբերին Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղն այցելել է Վաշինգտոն, որտեղ բանակցել է այդ հարցի շուրջ ԱՄՆ գլխավոր դատախազ Լորետտա Լինչի հետ:

Ըստ Anadolu գործակալության, փաստաթղթերը պարունակում են «Գյուլենի հանցավոր գործունեության ապացույցներ»: Մասնավորապես, տեղեկատվություն է ներկայացված Ադիլ Օքսուղի տեղաշարժերի մասին, որն, իբր, համակարգում էր Գյուլենի կողմնակիցների գործողությունները Թուրքիայի ՌՕՈւ շարքերում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Հուլիսի 15-ի ուշ երեկոյան Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման անհաջող փորձ, որի հետևանքով զոհվել են հարյուրավոր մարդիկ: Տեղի ունեցածի համար իշխանությունները մեղադրում են ԱՄՆ-ում բնակվող իսլամական քարոզիչ և ընդդիմադիր Ֆեթուլլահ Գյուլենին: Ըստ վերջին տվյալների, Ստամբուլում և Անկարայում, որտեղ հիմնականում ծավալվեցին գործողությունները, զոհվեց Թուրքիայի 246 քաղաքացի, չհաշված ապստամբներին, ավելի քան 2000 մարդ վիրավորվեց: Թուրքիայի գլխավոր դատախազությունը ցմահ ազատազրկման 2 ժամկետ է պահանջել և 1900 տարվա կալանք քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---