Քոչարյանը՝ Մամեդյարովի հայտարարության մասին. Կլառնետը հակառակ կողմից փչելով մեղեդի չես ստանա

Քոչարյանը՝ Մամեդյարովի հայտարարության մասին. Կլառնետը հակառակ կողմից փչելով մեղեդի չես ստանա

PanARMENIAN.Net - ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանն արձագանքել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի վերջին հայտարարություններին, որտեղ վերջինս քննադատել է տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ՀՀ ԱԳ նախարարի հայտարարությունները:

«Կլառնետը հակառակ կողմից փչելով` կստանաս ոչ թե մեղեդի, այլ այն կակոֆոնիան, որը հնչեցրել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը»,- այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է Շավարշ Քոչարյանը:

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը փետրվարի 1-ին հայտարարել է, թե ՀՀ ԱԳ նախարարի հայտարարությունները «հեռու են դիվանագիտական էթիկայից և խեղաթյուրում են բանակցությունների գործընթացը»:

Հունվարի 31-ին ԱԳՆ-ում լրագրողների հետ հանդիպմանն արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է, թե Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մակարդակով հանդիպում կարող է տեղի ունենալ առաջիկայում, եթե Ադրբեջանը չհրաժարվի:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---