ԵՄ-ն մտադիր է Սիրիայի գծով միջազգային խորհրդաժողով կազմակերպել

ԵՄ-ն մտադիր է Սիրիայի գծով միջազգային խորհրդաժողով կազմակերպել

PanARMENIAN.Net - Եվրամիությունը մտադիր է սիրիական հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ միջազգային խորհրդաժողով կազմակերպել: Այդ մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գծով գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին:

«Մենք աշխատում ենք միջազգային խաղաղ խորհրդաժողով կազմակերպելու ուղղությամբ, որի կենտրոնում կլինեն սիրիական կարգավորման հարցերը: Այդ երկրի վերականգնումը հսկայական միջոցներ կպահանջի, սակայն ոչ ոք այդպիսի գումարներ չի հատկացնի, եթե վստահ չլինի բոլոր սիրիական ուժերի ամուր ներքին երկխոսության և փոխգործակցության մեջ»,-ասել է Մոգերնին, հայտնում է ՏԱՍՍ-ը Corriere della Sera- վրա հղումով:

Նա վստահություն է հայտնել, որ խաղաղ գործընթացը Սիրիայում հնարավոր է «Բրյուսելի, Մոսկվայի, ՄԱԿ-ի և Վաշինգտոնի ջանքերի մշտական համակարգման դեպքում»:

Նա նաև նշել է, որ «Ամերիկան չի կարող սպառնալիք լինել Եվրոպային»: «Մեր կապերը շատ ավելի խորն են ու ամուր, քան ցանկացած վարչակազմ»,-ասել է Մոգերինին:

Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի հանդիպումը Սիրիայի գծով ՄԱԿ ներկայացուցչի մասնակցությամբ տեղի կունենա Աստանայում փետրվարի 6-ին: Հանդիպմանը հրադադարի դիտարկման մեխանիզմների իրականացումից բացի, կքննարկվեն նաև զինյալ ընդդիմության առաջարկը հրադադարի ռեժիմի ամրապնդման վերաբերյալ, որը գործում է 2016-ի դեկտեմբերի 30-ից, հրադադարի ռեժիմի պահպանման ուղիները»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---