Միջազգային հանրությունը հանդիսանում է Ադրբեջանի բացահայտ պատերազմական նախապատրաստման վկան

PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Հարավային Կովկասի տարածաշրջանի ազգային անվտանգության համար հիմնական խնդիրներից է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը խաղաղ ժողովրդավարական միջոցներով: Այդ մասին ՀՀ Պաշտպանության նախարարության կայքէջում տեղակայված հարցազրույցում հայտարարել է ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, Հայաստանի պաշտպանության նախարարի խորհրդական, քաղաքագիտության դոկտոր, էթնիկ-քաղաքական հակամարատությունների եւ ազգային անվտանգության քաղաքագիտության ասպարեզում ռուսական եւ ամերիկյան բարձրագույն գիտական որակավորման փորձագետ, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը: Նրա խոսքերով, Ադրբեջանի ներկա իշխանությունների եւ առաջին հերթին Ադրբեջանի նախագահ Ալիեւի դիրքորոշման վերլուծության ժամանակ պետք է հաշվի առնել իր ղեկավարած պետության ժողովրդավարության մակարդակի միջազգային գնահատականը: Ալիեւի ռեժիմի սպառիչ գնահատակնը տրված է ամերիկյան հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպություն «Ֆրիդոմ Հաուզի» կողմից, որի վերջին տարեկան զեկույցի համաձայն, այսօր Ադրբեջանը «որ ազատ երկիր է»: «Բնական է, որ հարեւանների մոտ, խոսքը մեր` Հայաստանի, եւ Վրաստանի մասին է, ժողովրդավարության հարցում եւս աման ինչ կատարյալ չէ, սակայն «Ֆրիդոմ Հաուզը» տվյալ երկրները, ի տարբերություն «ոչ ազատ» Ադրբեջանի, գնահատում է որպես «մասամբ ազատ»: Ինչպես նշում են մեր արեւմտյան գործընկերները, ադրբեջանական պետության ղեկավարի դիրքորոշումը իր էությամբ հակաժողովրդավարական է»,- հայտարարել է Հայկ Քոթանջյանը: Դա, նրա խոսքերով, արտահայտվում է դինաստիական ժառանգականության եւ բռնապետական իշխանության, ինչպես նաեւ Ալիեւ-կրտսերի կողմից իր հոր ասիական կուռքի տոտալիտար փաթաթման մեջ: Իսկ Ղարաբաղի կարգավորման հարցում, Ադրբեջանի նախագահի դիրքորոշումը արտացոլում է Բաքվի ռեժիմի գաղութարարական էությունը ինչպես Լեռնային Ղարաբաղի ժողովրդի, այնպես էլ սեփական բնակչության, այդ թվում էթնիկ փոքրամասնությունների իրավունքների եւ ազատությունների նկատմամբ: Այդ տեսանկյունից, հատկանշական է, որ Բաքուն հրաժարվել է կատարել պարտավորությունները «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի ընդունման հարցով. պարտավորություններ, որոնք նա ստանձնել էր Եվրախորհուրդ մտնելիս, նշել է նա:



Պատասխանելով այն հարցին, թե ինչումն է արտահայտվում նախագահ Ալիեւի հակաժողովրդավարությունը Ղարաբաղի խնդրի կարգավորման նկատմամբ` Հայկ Քոթանջյանը հայտարարել է. «Առաջին հերթին, Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ` որպես փլուզված ԽՍՀՄ մասեր, վարչա-ստորակարգային հարաբերությունների օրինական ժողովրդավարական դադարեցման փաստի հերքման մեջ: Խոսքը գնում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հանրաքվեով ինքնորոշման իրավունքի իրագործման քաղաքական եւ իրավական փաստի հերքման մասին, որը կայացել է 1991 թվականին` «ԽՍՀՄ կազմից խորհրդային հանրապետությունների դուրս գալու հետ կապված հարցերի լուծման կարգի մասին» ԽՍՀՄ օրենքի իրավակիրառման շրջանում, նախքան Միության պետական կառույցների գործնեության պաշտոնական դադարեցման մասին Ալմա Աթայի արձանագրությունը: Երկրորդ հերթին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նկատմամբ 1991 թվականին Ադրբեջանի Հանրապետության ագրեսիայի փաստի չընդունումն է: Երրորդ հերթին, ՄԱԿ-ի հիմնարար սկզբունքների խախտումը. աշխարհի փոխկախվածություն, այլ ժողովուրդների հետ հարաբերություններում առաջխաղացում եւ ժողովրդավարություն, ելնելով նրանից, որ ամուր խաղաղությունը հանդիսանում է նախապայման, իսկ ժողովրդվարությունը անվտանգության եւ ինչպես ժողովուրդների, այնպես էլ տարածշարջանի ընդհանուր կայուն եւ անվտանգ զարգացման պայման: Անտեսելով այս սկզբունքները, Ալիեւը ռազմարշավ է սկսել եւ կոչ է անում ու մոբիլացնում է իր բնակչությանը Ղարաբաղի ուժային վերադարձի համար: Եւ այսպիսով, միջազգային հանրությունը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանի բացահայտ պատերազմական նախապատրաստման վկան: Չորրորդ հերթին, դա վերաբերում է հայ ժողովրդի եւ Արեւելյան Անդրկովկասի այլ ժողովուրդների պատմության խեղաթյուրմանը Արցախի նկատմամբ ալիեւյան ռեժիմի ունեցած տարածքային հավակնությունները հիմնավորելու եւ Ղարաբաղի իրավականորեն ինքնորոշված հայության նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի կրկնության արդարացման նպատակով»:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---