Մուայթայի աշխարհի առաջնությանը ՀՀ-ից 3 մարզիկ է մասնակցելու. Թիվը կարող է ավելանալ

Մուայթայի աշխարհի առաջնությանը ՀՀ-ից 3 մարզիկ է մասնակցելու. Թիվը կարող է ավելանալ

PanARMENIAN.Net - Հայաստանը մասնակցելու է մուայթայի աշխարհի առաջնությանը, որը կանցկացվի մայիսի 3-12-ը Մինսկում:

ՀՀ-ն կներկայացնեն 57 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն Գոռ Նազարյանը, 63.5 կգ քաշային կարգում Եվրոպայի և աշխարհի չեմպիոն, ռուսաստանաբնակ Ալբերտ Ամիրջանյանը, որն արդեն հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո, 71 կգ քաշային կարգում միջազգային մի շարք մրցաշարերի չեմպիոն՝ Արմեն Գրիգորյանը:

Մինսկ մեկնում են նաև Հայաստանի մուայթայի ֆեդերացիաի նախագահ Արտակ Բրուտյանը, Ֆեդերացիաի գլխավոր մարզիչ Գոռ Գևորգյանը:

Մուայթայի աշխարհի առաջնությանը մասնակցում է ավելի քան 700 մարզիկ աշխարհի 100 երկրից: Հայաստանի մուայթայի ֆեդերացիան միջազգային IFMA մուայթայի ֆեդերացիայի միակ օրինական ներկայացուցիչն է Հայաստանում:

«Աշխարհի առաջնությանը մեծ ակնկալիքներով ենք մեկնում, քանի որ մասնակից մարզիկները բավականին փորձառու են, ունեն լուրջ նվաճումներ: Միաժամանակ, մրցակցությունը շատ բարձ է լինելու. աշխարհի 100 երկիր է մասնակցում», - PanARMENIAN.Net ին տեղեկացրեց ՀՀ մուայթայի ֆեդերացիայի նախագահ Արտակ Բրուտյանը:

Նա նաև հայտեց, որ ապրիլին Հայաստանի առաջնության արդյունքներով պարզ կդառնա, արդյոք Հայաստանից երկու մարզիկ ևս կմեկնեն աշխարհի առաջնությանը, թե ոչ:

Մուայթայը (Muay Thai) թաիլանդական մարտարվեստ է, որը համարվում է Թաիլանդի ազգային սպորտաձևը: Muay տերմինը թարգմանաբար նշանակում է «ազատների կամ ազատ մենամարտ»: Իր հայրենիքում այս մարտարվեստը տարածված էր դեռևս 16-րդ դարում, սակայն համաշխարհային ճանաչում ստացել միայն 20-րդ դարի երկրորդ կեսերին, երբ թաիլանդացի մարզիկները մի շարք տպավորիչ հաղթանակներ տարան այլ մարտարվեստների ներկայացուցիչների նկատմամբ: 2016-ին դարձել է օլիմպիական սպորտաձև:

2011 թ. փետրվարին, մեր երկրում պաշտոնապես բացվեց Հայաստանի Մուայթայի ֆեդերացիան՝ Արտակ Բրուտյանի գլխավորությամբ: Անդրկովկասում մեկ այլ մուայթայի ֆեդերացիա չի գործում:

Հայաստանում մոտ 400 մարզիկ է զբաղվում մուայթայով: Արմավիրում, Գեղարքունիքում և Երևանում ֆեդերացիան 10 ակումբ ունի: 2011 թ. հոկտեմբերի 29-30, Հայաստանի Մուայ Թայի Ֆեդերացիան 5 մարզիկով մասնակցել է Լատվիայում անցկացվող Մուայթայի Baltic cup միջազգային մրցաշարին՝ նվաճելով ոսկե մեդալ. չեմպիոնի կոչումը ստացել է Կարապետ Պետրոսյանը:

Թայլանդի Բանգկոկ մայրաքաղաքում տեղի ունեցած աշխարհի առաջնությանը Հայաստանի մուայթայի մարզիկ Գոռ Նազարյանը զբաղեցրել է 4-րդ տեղը: Թուրքիայի Անթալիա քաղաքում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությանը Գոռ Նազարյանը հռչակվել է Եվրոպայի չեմպիոն՝ հաղթելով ազգությամբ 3 թուրք մարզիկի:

MAX MUAYTHAI Թաիլանդական աշխարհահռչակ ակումբի պրոֆեսիոնալ մենամարտերում 2017-ի հունվարին Ալբերտ Ամիրջանյանը նոկաուտով հաղթել է իր բավականին փորձառու մրցակիցների։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---