Գրիգորյանն ու Հարությունյանը՝ «Պորտուգալիա Օփեն» միջազգային մրցաշարում

Գրիգորյանն ու Հարությունյանը՝ «Պորտուգալիա Օփեն» միջազգային մրցաշարում

PanARMENIAN.Net - Փետրվարի 4-ին Պորտուգալիայում մեկնարկել է «Պորտուգալիա Օփեն» միջազգային մրցաշարը: Մասնակիցների թվում են նաև Կարեն Գրիգորյանը, Տիգրան Հարությունյանը և Ֆրանսիան ներկայացնող Տիգրան Ղարամյանը։

«Պորտուգալիա Օփենը» նվիրված է Պորտուգալիայի շախմատի ֆեդերիացիայի հիմնադրման 90 ամյակին։ Մրցաշարին մասնակցում է 34 երկրի 173 շախմատիստ, որոնց թվում 19 գրոսմայստեր, 12 միջազգային վարպետ և ՖԻԴԵ-ի 15 վարպետ:

«Պորտուգալիա Օփեն» մրցաշարում կայացել է 4 տուր։ Կարեն Գրիգորյանն ու Տիգրան Հարությունյանը առաջին 3 տուրում հաղթանակ են տարել, իսկ 4-րդում՝ կորցրել միավորը։ Ընդ որում Գրիգորյանը վերջին տուրում պարտվել է Տիգրան Ղարամյանին։ Վերջինս գրանցել է միայն հաղթանակներ և այժմ 4 միավորով կիսում է 1-4-րդ տեղերը։ Գրիգորյանն ու Հարությունյանը 3 միավորով 14-րդ և 15-րդ տեղերում են, գրում է Armchess.am-ը։

Երևանի ժամանակով 23։30-ին կսկսվեն 5-րդ տուրի հանդիպումները, որոնց ուղիղ միացմամբ կարող եք հետևել հղումով:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---