Բակո Սահակյանը պաշտոնապես ստանձնել է ԼՂՀ նախագահի պաշտոնը

PanARMENIAN.Net - Այսօր ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում Ազգային ժողովի հատուկ նիստն էր, ներկա էին ԼՂՀ ԱԺ 33 պատգամավորներից 31-ը, Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու ԼՂՀ արդեն նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը, ինչպես նաեւ ՀՀ, Հարավային Օսեթիայի եւ Աբխազիայի հանրապետությունների պաշտոնական պատվիրակությունները, Հայաստանի եւ Սփյուռքի կուսակցական, ազգային եւ հասարակական գործիչներ, ինչպես նաեւ Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի փոխխոսնակ Բարոնուհի Քերոլայն Քոքսը: Նիստին հրավիրված էին ԼՂՀ կառավարության անդամները, Գերագույն եւ 1-ին ատյանի դատարանների դատավորները, ինչպես նաեւ գիտության, կրթության, մշակույթի գործիչներ: Նրանց ներկայությամբ, Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ Արքեպիսկոպոս Մարտիրոսյանի օրհնանքից հետո, ԼՂՀ նորընտիր նախագահ Բակո Սահակյանը ԼՂՀ Սահմանդրության եւ 17-րդ դարի Ավետարանի վրա երդվեց. «Ստանձնելով ԼՂՀ նախագահի պաշտոնը` երդվում եմ անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները, հարգել մարդու եւ քաղաքացու ազատությունները եւ իրավունքները, ապահովել հանրապետության ինքնիշխանությունը եւ անկախությունը, տարածքային ամբողջականությունը եւ անվտանգությունը` ի փառս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ ի բարորություն մեր ժողովրդի»:



Բոլոր ներկաների անունից նախագահին շնորհավորեց խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյանը: ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը պաշտոնապես ստանձնեց իր պարտականությունները; Այդ կապակցությամբ, ասյօր երեկոյան Հայաստանի եւ Ղարաբաղի էստրադայի աստղերի մասնակցությամբ կայանալու է համերգ, ինչպես նաեւ տոնական հրավառություն, հաղորդում է KarabakhOpen-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---