Յուրա Մովսիսյան. «Հայաստանն արդեն 20 տարուց ավելի է պատերազմի մեջ է, բայց աշխարհը ձևացնում է, թե ոչինչ չկա» 9 փետրվարի 2017 - 13:05 AMT PanARMENIAN.Net - «Ռեալ Սոլթ Լեյքի» հարձակվող Յուրա Մովսիսյանը, ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ պատասխանելով այն հարցին, թե որքան կարևոր է իր համար հայ երկրպագուների աջակցությունը, անդրադարձել է նաև ԼՂ խնդրին: «Ինձ համար դա շատ էմոցիոնալ պահ է, քանի որ մեր ազգը` 1915թ.-ի ցեղասպանությունից սկսած միշտ պատերազմների մեջ է եղել: Իմ երկիրը արդեն 20 տարուց ավելի է պատերազմի մեջ է Ադրբեջանի հետ, բայց աշխարհը ձևացնում է, թե ոչինչ չկա, պատերազմ չկա: Սահմանին ամեն օր մարդիկ են զոհվում: Եթե կարողանում ես ֆուտբոլի կամ ուրիշ սպորտաձևի, կամ էլ ֆիլմերի միջոցով ստիպես մարդկանց ժպտալ, դա շատ է ոգևորում: Նման պահերին ես շատ երջանիկ եմ լինում»,- ասել է Մովսիսյանը, մեջբերում է Armfootball.com-ը: 2016-ի հունվարից ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքում» վարձավճարով հանդես եկող Յուրա Մովսիսյանը հոկտեմբերի 11-ին դարձել է Յուտա նահանգը ներկայացնող ակումբի լիիրավ ֆուտբոլիստ: Մովսիսյանը 2016-ի ընթացքում MLS-ում մասնակցել է 27 հանդիպման, որոնցում դարձել է 9 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ: 2016-ի նոյեմբերին Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը հայտարարել էր, որ «ցանկացել է Յուրային տեսնել հավաքականում, բայց ֆեդերացիայի նախագահի պատասխանը բոլորին է հայտնի»: Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | «Բամբիռը» թողարկել է «Մանկական խաղեր» ալբոմը Ալբոմը դուրս է ռոքի ավանդական պատկերացումներից Պեսկով․ Կտրականապես համաձայն չենք Փաշինյանի հետ՝ ՀՀ համար ՀԱՊԿ-ից վտանգ չկա Նա շեշտել է, որ Հայաստանը ՌԴ–ի մերձավոր գործընկերն է և շփումները նրա հետ կշարունակվեն Վարչապետ․ Գերիների հարցը պետք է լուծի «Խաղաղության պայմանագիրը», անկախ նրանից՝ դա այնտեղ գրվա՞ծ է, թե ոչ Ըստ նրա, խաղաղության պայմանագիր նշանակում է ուրիշ մթնոլորտ, ուրիշ հարաբերություններ Փաշինյան. Պաշտոնապես ասում եմ՝ ՀՀ-ն պատրաստ է անցում տալ Բաքվին նույն պայմանով, ինչ Իրանը Նա նշել է, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իմաստը ՀՀ միջով անցնող բոլոր հնարավոր ճանապարհները բացելն է |